Կարծիք

22.01.2021 14:00


Մենք մեր գերակշիռ փաստերը թողած՝ ամբողջ աշխարհի առջև բարձրագոչում և ընդգծում ենք թուրքերի սիրած փաստը

Մենք մեր գերակշիռ փաստերը թողած՝ ամբողջ աշխարհի առջև բարձրագոչում և ընդգծում ենք թուրքերի սիրած փաստը

Շուշին եղել է, կա ու կլինի հայկական քաղաք՝ ինչ կարգավիճակում էլ որ լինի. պատմությունը ջնջել հնարավոր չէ։ Բայց ամենացավալին այն է, որ մենք տեր չենք կանգնում մեր պատմությանը։

Ինձ համար մեղմ ասած անհասկանալի ու ապշեցուցիչ է, թե ինչպե՞ս կարող է որևէ հայ մարդ շեշտադրել հենց այն ժամանակահատվածը, երբ Շուշիում ապրել են մեծաքանակ ադրբեջանցիներ։ Մի՞թե ուրիշ շեշտադրելու փաստեր չկան Շուշիի հայկական քաղաք լինելու մասին՝ սկսած նրա հիմնադրումից և պատմության մեջ նրա հայկականությունից, նրա հայաթափումից... Չէ՞ որ թուրքերն են հենց անընդհատ օգտագործում այդ փաստը՝ Շուշին աշխարհին որպես ադրբեջանական քաղաք ներկայացնելու համար։

Բավական է ադրբեջանցին պատմության մեջ իր օգտին խոսող մի փոքր, աննշան ու նույնիսկ անհիմն փաստ ունենա և այնքան կմեծացնի ու կբարձրագոչի ամբողջ աշխարհում (չեղածն էլ նույնիսկ կկեղծի), որ տպավորություն կստեղի, թե իր հայրենիքի ու չեղած մշակույթի համար է այդքան նախանձախնդրորեն պայքարում։ Իսկ մե՞նք. մեր գերակշիռ փաստերը թողած՝ ամբողջ աշխարհի առջև բարձրագոչում և ընդգծում ենք թուրքերի սիրած փաստը... Ինչո՞ւ...

Տեր Հովսեփի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը