Աշխարհ

22.01.2021 22:20


ԱՄՆ-ում 120-ից ավելի մարդու մեղադրել են հունվարի 6-ին անկարգությունների կազմակերպման մեջ. CNN

ԱՄՆ-ում 120-ից ավելի մարդու մեղադրել են հունվարի 6-ին անկարգությունների կազմակերպման մեջ. CNN

Հունվարի 6-ին Վաշինգտոնում անկարգությոնների կազմակերպման և Կապիտոլիումի զավթման մեղադրանքներ են առաջադրվել արդեն ԱՄՆ-ի ավելի քան 120 բնակիչների: Այդ մասին, ինչպես հունվարի 22-ին հայտնել Է CNN հեռուստաընկերությունը, արդարադատության նախարարությունը իրազեկել Է նախագահ Ջոզեֆ Բայդենի վարչակազմին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Մեղադրանքների բնույթը փոփոխվում Է ԱՄՆ-ի Կոնգրեսի շենք ապօրինի նեթափանցումից մինչև հարձակում ոստիկանների վրա: Որոշ ամբաստանյալների, նշում Է հեռուստաընկերությունը, մեղսագրվում են նաև ավելի լուրջ արաքներ. դավադրության կազմակերպում և բռնի գործողությունների կատարման սպառնալիքներ: Արդարադատության նախարարության ներկայացուցիչները նոր վարչակազմին ծանուցել են, որ «կասկածյալների «համազգյին որոնումներկը» կշարունակվեն: Այդ ջանքերի շրջանակներում Հետաքննությունների դաշնային բյուրոն և Ալկոհոլի, ծխախոտի, հրազենի և պայթուցիկ նյութերի շրջանառության վերահսկողության բյուրոն այս շաբաթ մինչև 75 հազար դոլար ավելացրել են պարգևն այն ինքնաշեն ռումբերի մասին տեղեկատվության համար, որոնք հունվարի 6-ին հայտնաբերվել են Կապիտոլիումի մերձակայքում: Վարձատրման գումարի աճն, ինչպես կարծում Է CNN-ը, վկայում Է, որ իրավապահ մարմիննները մինչ օրս չեն գտել այն հանցագործների հետքը, որոնք պայթուցիկ սարքեր են պատրաստել և դրանք հասցրել Վաշինգտոն: Վերջինս թույլ Է տալիս ենթադրել, որ դրա մասնակից մարդիկ լավ մտածել են իրենց գործողության կազմակերպումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը