Լրահոս

22.01.2021 11:35


Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2109» և «ՎԱԶ-2112» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ-2109» և «ՎԱԶ-2112» մակնիշների ավտոմեքենաները․ կան տուժածներ

Հունվարի 21-ին, ժամը 23:59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արթիկ քաղաքի Շահումյան-Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «ՎԱԶ-2109» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1986 թ.) և «ՎԱԶ-2112» (վարորդ՝ Հ․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարներն ավտոմեքենաներից դուրս են բերել վարորդներին և «ՎԱԶ-2109» մակնիշի ավտոմեքենայի ուղևորին (Ռ․ Հ․, ծնված 1979 թ.) և մոտեցրել շտապօգնության մեքենաներին․ տուժածները հոսպիտալացվել են Արթիկի ԲԿ, ապա՝ Գյումրու ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ-2112» մակնի­շի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը