Կարծիք

22.01.2021 10:18


Սրանք որոշել են վերջնականապես հպատակեցնել իշխանության միակ անկախ ճյուղը՝ դատականը

Սրանք որոշել են վերջնականապես հպատակեցնել իշխանության միակ անկախ ճյուղը՝ դատականը

Ֆեյսբուքից տեղեկացա, որ այսօր ԱԺ-ում կայանալու է արտահերթ նիստ, որի ընթացքում ընտրելու են ԲԴԽ անդամներ: Դավաճան իշխանությունը, փաստորեն, կարծում է, թե մեր երկրում ամեն բան կարգին է, որևէ հրատապ լուծման արժանի այլ հարց չկա:

Օրինակ՝ նիկոլ ալիևը կարծում է, թե գերիներին վերադարձնելու հարցը կսպասի: Բայց սա էլ հերիք չի: Սրանք որոշել են վերջնականապես հպատակեցնել իշխանության միակ անկախ ճյուղը՝ դատականը: Նախ օրենքով ստեղծում են կալանքներ քննող առանձին դատարան, որտեղ դատավորներ կնշանակեն իրենց կամակատարներին: Իսկ հիմա որոշել են իրենց ծառայողներին ԲԴԽ խցկելով ծնկի բերել նաև հայտնի իրապես անկախ դատավորներին: Ժամը 11-ին լինելու եմ Ազգային ժողովի մոտ, որպեսզի պետականությունը կործանման հերթական քայլի մասին արտահայտեմ բողոքս: Բոլորին խնդրում եմ միանալ քաղաքացիական բողոքին:

Հ.Գ. Ոստիկանությանը հայտնում եմ, որ բողոք հայտնելը սահմանդրական իրավունք է և անհնար է դրանում տեսնել ինքնիրավչություն կամ որևէ այլ ապօրինություն: Ինձ ձերբակալողը կկատարի հանցագործություն։

Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը