Նոր տեղադրված վերելակները պատուհաս են դարձել․ բացի այն, որ նորմալ չեն աշխատում, պարզվում է՝ քաղաքապետարանը դրանք շահագործող մասնագետներ էլ չունի․ «Ժողովուրդ»
«Բազմաբնակարան շենքերում տեղադրված բելառուսական վերելակներն իսկական պատուհաս են դարձել երևանցիների համար: Երևանի քաղաքապետ Հայկ Հարությունի «մահվան վերելակները» նորով փոխարինելու սուրբ գործը կարծես թե ձախողել է:
ArmLur.am-ը տևական ժամանակ է՝ դժգոհություններ է ստանում քաղաքացիներից. նոր վերելակները կամ չեն աշխատում, կա՛մ էլ դադարներով են աշխատում: Շարուրի 24/2 շենքի չորրորդ մուտքի փոքրիկ բնակիչներ 12-ամյա Անգելինան և 9-ամյա Կատրինն այլ տարբերակ են մտածել իրենց բնակարան հասնելու համար, աղջիկներն օգտվում են 10-հարկանի շենքի տանիքից:
Նշենք, որ անցյալ տարի Երևանի քաղաքապետարանի կողմից հայտարարված վերելակների մատակարարման մրցույթի հաղթող էր դարձել «Մոգիլյովլիֆտմաշ» բելառուսական ձեռնարկությունը: Անցյալ տարվա պայմանագրի շրջանակներում ձեռնարկությունն արդեն Երևան է մատակարարել պայմանագրով նախատեսված 500 վերելակ, որոնց հիմնական մասն արդեն տեղադրվել է քաղաքի բազմաբնակարան շենքերում:
Հին վերելակները նորով փոխարինելու գործընթացին Երևանի քաղաքապետն անդրադարձել է Նաև իր՝ 2020 թվականին կատարած աշխատանքների կարճ հաշվետվության մեջ: Ըստ քաղաքապետարանի՝ 2020-ին փոխարինվել է 500 վերելակ, ծրագիրը շարունակվելու է նաև ընթացիկ տարում: Բայց AгmLur.am-ը բնակիչներից տեղեկացավ, որ քաղաքապետարանը նոր վերելակները շահագործող մասնագետներ չունի»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: