Մեկնաբանություն

22.01.2021 09:37


Հայաստանի դեմ աշխատող քարոզչության մասին

Հայաստանի դեմ աշխատող քարոզչության մասին

Միշտ հիշեք, որ

–ով ամենաբարձրն է տարիներ շարունակ գոռում սովետական ԿԳԲ–ի գործակալների ու ԿԳԲ–ի իրավահաջորդ ԱԱԾ–ի դեմ, խոսում լյուստրացիայի անհրաժեշտության մասին, նա ամենայն հավանականությամբ հավաքագրված գործակալ է կամ կրկնակի հավաքագրված գործակալ, կամ էլ՝ լավագույն դեպքում «մոլորյալ գառնուկ»,

– ով ամենաբարձրն ու ցուցադրականն է խոսում ՀՀ ինքնիշխանությունից, կյանքը ցույց է տվել, որ նա ամենաշատն է աշխատում ինքնիշխանության դեմ,

– ով ամենաշատն է խաղաղասիրություն քարոզում, նա պատերազմ է բերում,

– ով ամենաշատն է գոռում «Հաղթելու ենք», նա տանում է դեպի կապիտուլյացիա։

Հիշեք նաև, որ

–գողն ամենաբարձրն է գոռում բռնեք գողին,

–գողինն ու բոզինը 40 օր է,

–ներտեսակային պայքարն ավելի դաժան է, քան միջտեսակայինը։

Ու որպես կանոն՝

հայրենասերը չի գոռում հայրենասիրության մասին, իրական խաղաղության կողմնակիցը պատրաստ է լինում պատերազմի ու ամեն ինչ անում դրանից խուսափելու համար, պետության ինքնիշխանությունն էլ ապահովում է ամենօրյա քրտնաջան, գաղափարական ու հետևողական աշխատանքով։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը