Կարծիք

21.01.2021 16:09


Նիկոլը եկել է Արցախը հանձնելու և Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ծրագրով

Նիկոլը եկել է Արցախը հանձնելու և Հայաստանը թուրքական վիլայեթի վերածելու ծրագրով

Ինչո՞ւ հողերը չհանձնվեց թղթով, այլ նման դավաճանական պատերազմով։

Թուրքերի հիմնական նպատակներից էր կոտրել և բարոյալքել հայ ազգին, զրկել նրան դիմադրության որևէ ռեսուրսից: Հուսալքություն առաջացնել և ստեղծել մի իրավիճակ, երբ ժողովրդի մի զգալի մասը համաձայն կլինի ցանկացած նվաստացուցիչ զիջումների, միայն թե պատերազմ չվերսկսվի:

Թուրքական ծրագիրն այս փուլում հնարավոր չեղավ ամբողջությամբ կյանքի կոչել, քանի որ Ռուսաստանն այն թույլ չտվեց, քանի որ ծրագիրը բախվեց ՌԴ աշխարհաքաղաքական շահերին։

Նիկոլը մնում է իշխանության, որպեսզի վերջնանպատակին հասցնի Հայաստանի ամբողջական թրքացման ծրագիրը:

Բոլոր նրանք, ովքեր աջակցում են Նիկոլին, համարվում են կոլաբորացիոնիստներ։

Պատմությունը ցույց է տալիս, որ

կոլաբորացիոնիստները հիմնականում արժանանում են հասարակական նվաստացման, բանտարկվում և մահապատժի ենթարկվում:

Օրինակ՝ Ֆրանսիայում երկրորդ աշխարհամարտից հետո, միջին հաշվարկներով, մահապատժի են ենթարկվել 10 500 կոլաբորացիոնիստներ. ոմանք դատական, մյուսները՝ արտադատական գործընթացներով:

Կոլաբորացիոնիստները և իրենց ընտանիքները անիծվելու են մի քանի սերունդ: Իրենց երեխաները ամաչելու են ասոցացվել իրենց ծնողների հետ և փոխելու են ազգանուները:

Հաջորդիվ կոնկրետ օրինակներով կսկսեմ ներկայացնել կոլաբորացիոնիստների ցանկը և զուգահեռներ կտանեմ տեղական կոլաբորացիոնիստների հետ։

Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը