Վարչապետ մարդ է, պետք է հակառակը ասի, բայց ասում է այն, ինչ թուրք գեներալը․ Շուռնուխի համայնքապետը՝ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ
Շատ տհաճ երևույթ է, երբ նույն արտահայտությունն անում է Ադրբեջանը և նույնը լսում ենք մեր ամբիոններից, եթե թուրք գեներալն էլ է այդպես ասում, Փաշինյանն էլ, ինչքանո՞վ է դա ճիշտ. Tert.am-ի հետ զրույցում ասաց Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Շուռնուխի ճակատագիրը որոշվել է 2010 թվականին՝ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքին կողմ քվեարկելով:
«Վարչապետ մարդ է ինքը, պետք է հակառակը ասի, բայց ասում է այն, ինչ թուրք գեներալը, այսինքն` ինքն արդարանում է և պատասխանատվությունը գցում է նախկինների վրա: Երկուսուկես տարի վարչապետ էիր, ուսումնասիրեիր, եթե այդպիսի բան կար, փոխեիք, հեշտ է ամեն ինչ բարդել ուրիշի վրա: Եթե նույնիսկ դա այդպես է, ինչի՞ 1970-ական թվականներին «Հայփոստ»-ի շենքը կառուցվել է նույն թաղամասում, որը հիմա համարվում է ադրբեջանական հող, կարա՞ր Խորհրդային Հայաստանի ժամանակ «Հայփոստ»-ի շենքը կառուցվեր Խորհրդային Ադրբեջանի հողում, դա հնարավո՞ր է։ Ցանկացած քարտեզ ցույց է տալիս, որ դա հայկական հող է»,-նշեց նա:
Անդրադառնալով Շուռնուխից տեղահանված բնակչության խնդիրներին՝ Հակոբ Արշակյանը նշեց, որ ինքն իր ընտանիքի հետ միասին այս պահին բնակվում է գյուղապետարանի շենքում, իսկ բնակչության մի մասը տեղավորվել է Կապանի և Գորիսի ազատ տներ:
Նա նշեց, որ ընդհանուր առմամբ 37-40 բնակիչ է տարհանվել, հանձնվել է 10-11 տուն։

Մանրամասները՝ Tert.am-ում։