Մերձիշխանական և լրագրողական շրջանակները շարունակում են ակտիվ քննարկումները օրեր առաջ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման շուրջ:
Սովորաբար «Կենտրոն» հեռուստաընկերությունը նման հանդիպումների մասին ռեպորտաժները նույնը օրը մի քանի անգամ եթեր է հեռարձակում: Այս անգամ նման բան տեղի չունեցավ:
Ըստ մասնակիցների, հանդիպումն անցել է աշխատանքային մթնոլորտում: Երբ սկսվել է քննադատություն ներկա իշխանությունների հասցեին, Գ. Ծառուկյանն ասել է, թե ամենահեշտ գործը քննադատելն է, բայց այսօր առաջարկում եմ զերծ մնալ դրանից:
Քննարկումները տեղափոխվել են ավելի գործնական փուլ: Ծառուկյանն ասել է, որ ինքը հակված է կարևորել այն ելույթները, որտեղ խնդիրները կներկայացվեն իրենց լուծումներով: Այդ դեպքում, անկախ իրենց կուսակցական պատկանելիությունից, մարդիկ կունենան իրենց իսկ խնդիրները լուծելու իրական հնարավորություն:
Մասնակիցներից ոմանք խնդրանքով դիմել են բարեգործական ծրագրերի շրջանակներում մի քանի հրատապ խնդիր լուծել: Ծառուկյանն ըմբռնումով է մոտեցել խնդրանքներին և ասել, որ թեև այսօրվա հանդիպումը և այս ձևաչափով առաջիկա հանդիպումները այլ խնդիրներ են հետապնդում, այնուհանդերձ ինքը բարձրացված մի քանի մասնավոր հարցերի անպայման լուծում կտա «Ծառուկյան բարեգործական հիմնադրամի» միջոցներով:
Մեր աղբյուրների հավաստիացմամբ, այժմ ձևավորվել են աշխատանքային խմբեր և նախապատրաստում են հաջորդ հանդիպումը:
Ծառուկյանի նախաձեռնած հանդիպման որոշ մանրամասներ