Լրահոս

14.04.2009 16:41


Գառնիկ Ասատրյան. «Նախագահի փոփոխությունը նոր թափ է հաղորդել հայ–իրանական փոխհարաբերություններին»

Գառնիկ Ասատրյան. «Նախագահի փոփոխությունը նոր թափ է հաղորդել հայ–իրանական փոխհարաբերություններին»

«Սերժ Սարգսյանի Իրանի Իսլամական Հանրապետություն այցից հետո կլինե՞ն արդյոք հայ-իրանական հարաբերություններում որակական փոփոխություններ» հարցին, ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը պատասխանել է.

- Կարծում եմ նախագահի փոփոխությունը նոր թափ է հաղորդել և կհաղորդի հայ-իրանական փոխհարաբերություններին, և այս այցից հետո հայ-իրանական փոխհարաբերությունները նոր խթան կստանան։

Բանախոսի կարծիքով, այսօր սեղանին դրված հարցերն ունեն պատմական, ստրատեգիական և ճակատագրական նշանակություն։ Հայ-իրանական երկաթգծի պրոեկտն արդեն իսկ, ըստ բանախոսի, ճակատագրական նշանակություն ունի, քանի որ «այն Հայասստանին դուրս կբերի շրջափակումից»։ Երկաթգծի կառուցման ժամկետների հարցում նա տրամադրված է բավական լավատեսորեն և հուսով է, որ «4-5 տարվա ընթացքում այն կիրականանա»։

 

Այս խորագրի վերջին նյութերը