Հայաստանի ղեկին հայտնվել է թուրք-ադրբեջանական շահերի ներկայացուցիչը
Ավելացնելու բան չկա, երեկ ամեն ինչ ասվեց։ Բոլորս հերթական անգամ համոզվեցինք, շատերն էլ նոր հասկացան, որ Հայաստանի ղեկին հայտնվել է թուրք-ադրբեջանական շահերի ներկայացուցիչը։
Այսքանից հետո, բոլոր նրանք, ովքեր կասեն, թե «ես ոչ մեկի կողմից չեմ», «ես հա՛մ լավն եմ տեսնում, հա՛մ վատը», «ես քաղաքականությամբ չեմ զբաղվում», «ես ոչ ոքի չեմ սատարում», «երկու կողմերն էլ պետք է թույլ չտան վիրավորանքներ» եւ նմանատիպ ջայլամային արտահայտություններ, լուռ դիտելով, թե ոնց է սա մեր երկիրը տանում կործանման, իսկ մեզ ոչնչացման, այնպես ինչպես հանձնել է Արցախն ու Հայաստանի սահմանամերձ գյուղերը, ստույգ մահվան ուղարկել հազարավոր երիտասարդների՝ մերժելով պատերազմը դադարեցնելու բոլոր առաջարկները, ջլատել մեր բանակը, տարել մեզ պարտության, կամա թե ակամա ՄԵՂՍԱԿԻՑ են նրա դավաճանությանը։
Աշխարհում դավաճանի եւ երկիր հանձնողի հանդեպ երկու մոտեցում կա՝ կա՛մ նրա դեմ ես եւ պայքարում ես, կա՛մ կողմ ես եւ հաշտվում։ Երրորդը չկա եւ չի եղել երբեւէ։
ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵՔ հարգելիներս, վաղուց արդեն ժամանակն էր։
Հայաստանի ղեկին հայտնվել է թուրք-ադրբեջանական շահերի ներկայացուցիչը