Քաղաքական

21.01.2021 13:10


«Շուշին ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական քաղաք է». Անահիտ Ավանեսյանը խուսափեց պատասխանել հարցին

«Շուշին ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական քաղաք է». Անահիտ Ավանեսյանը խուսափեց պատասխանել հարցին

«Դուք ինչպե՞ս եք զգում, որ կառավարության ղեկավարը երեկ Ազգային ժողովի ամբիոնից փաստացի սպասարկում էր Ադրբեջանի շահը»,-Կառավարության նիստից հետո Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեցին լրագրողները, մեջբերելով Նիկոլ Փաշինյանի երեկ արված հայտարարությունը՝ «Ուզում եք ասել՝ 90 տոկոս և ավելի ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»:

«Իմ կարծիքով՝ վարչապետը ներկայացնում է Հայաստանի պետական շահը, այսքանով սահմանափակվենք»,-ասաց Ավանեսյանը:

Լրագրողը նախարարին հարցրեց, թե Շուշին իր համար ադրբեջանակա՞ն քաղաք է, թե՞ ոչ:

«Ես մեկնաբանություններին չեմ պատասխանի, եղել եմ Շուշի հայկական քաղաքում և շատ ջերմ, հուզական, լավ հիշողություններ ունեմ»,-պատասխանեց Ավանեսյանը, իսկ թե ինչո՞ւ է վարչապետը նման հայտարարություն արել, ինքը չի կարող ասել:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը