Նիկոլ, բոլորիս տունն ես այրել, մեր ունեցած ամենաթանկը՝ մեր Հայրենիքը. դո՛ւ մեզ սովորեցրիր քեզ հայհոյել ու անիծել
Հիշու՞մ եք Շուռնուխի գյուղապետի մենախոսությունը. իրական շեքսպիրյան մենախոսություն էր, դառնացած, բաց նյարդով, տղամարդավարի ու ցավալիորեն ճշմարիտ…Ասես Հրանտ Մաթևոսյանը գրած լիներ: Մենք էինք՝ մեր հավաքական մենախոսությունն էր, ամեն բառը ցավ, ապրում, ողբ, դավաճանություն…
<<Դու մեզ սովորեցրիր քեզ հայհոյել>>, ուրացումի բաց վերքից նռալով ճչում էր սեփական տունը այրած, հրացանն ուսին շուռնուխցին:
Հիմա դու, նիկոլ, բոլորիս տունն ես այրել, մեր ունեցած ամենաթանկը՝ մեր Հայրենիքը: Ու մենք ազգովի հայհոյում ու նզովում ենք քեզ: Դու գողացել ես պետությունը, սպանել ես քաղաքական միտքը, քաղաքականության տրամաբանությունը, մարդկային ու քաղաքականության բարոյականությունը:
Քեզ հետ մարդկային կամ քաղաքական լեզվով խոսել չի լինում, դու չես լսում, դու հիվանդ ես, պարիսպների ու արդեն սաղավարտի տակ թաքնված: Քո յուրաքանչյուր հայտնությունը հայհոյանքի ու անեծքի նոր ալիք է…
Հերիք չի դավաճանությունդ, քո հիվանդ համառությամբ սպանել ես նաև լավ բանի սպասումը, ժողովրդին թողնելով հայհոյանքի ու անեծքի հույսին…այսպես մոլագարի հետ են խոսում, այսպես Հերոստրարտի հետ են խոսում:
Դու՜ մեզ սովորեցրիր քեզ հայհոյել ու անիծել, ի դեպ, սաղավարտն անեծքից ու դավաճանի կնիքից չի փրկում:
Քեզ պատմությունն անշուշտ կհիշի, կհիշի իբրև շիդար, բայց ափսոս էր Երկիր Նաիրին…
Դու ՇԻԴԱՐ ես: Քեզանից հետո եկողն ասելու է՝ «ավերակացս ո՞նց թադավորեմ»։
Հ.Գ. Շիդար-Սրանք ոչ աչքերը, այլ միտքը կուրացնող դևեր էին, այսինքն՝ խելագարեցնող, խենթացնող էին, ինչպես հիշատակեցինք Արտավազդի վերաբերյալ։ Խելագարն էլ այս անունով կոչվում է շիդար, ինչպես այդ թագավորի մասին ասում է Վանական վարդապետը Խորենացին: Շիդարը «Հայսմավուք»֊ի մեջ դարձել է հատուկ անուն։ Գրիգոր Մագիստրոսը, նկատի ունենալով ափեղցփեղ մտածողի, խոսողի ու գործողի, բառախաղությամբ ասում է․ «Շուայտական Շիդարացն շարս Շամանդաղեալ՝ շոհանեն ի վերայ մեր»։

Ղ. Ալիշան
Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից