Կարծիք

21.01.2021 11:24


Շուշիում հայ բնակչությունը, ըստ 1897 թ․ մարդահամարի, կազմել է 55,7%

Շուշիում հայ բնակչությունը, ըստ 1897 թ․ մարդահամարի, կազմել է 55,7%
Երեկ վարչապետի պաշտոնը մինչ այժմ թյուրիմացաբար զբաղեցնող Նիկոլը Փաշինյանը, ի թիվս այլ բազմաթիվ թուրքահաճո պնդումների, հայտարարեց, որ մինչև առաջին արցախյան պատերազմը, Շուշիի բնակչության 90%-ը ազերիներ էին, և դրանից ցնցող հետևություն կատարեց, որ Շուշին թուրքական քաղաք է, և հետևավաբար, պատմական արդարության տեսակետից, պետք է անվերադարձ զիջվի թշնամուն։
Իրականում, հրաշալի հայտնի է, որ Շուշիում սովետական շրջանի ազերի մեծամասնությունը արդյունք է 1920 թվականի մարտին թուրք-ազերի ալյանսի կողմից իրականացված հրեշավոր կոտորածների, որի արդյունքում քաղաքի հայ բնակչության մեծ մասը կամ զոհվեց, կամ զրկվելով ունեցվածքից, ստիպված եղավ հեռանալ քաղաքից։ Մինչ այդ եղեռնագործությունը, հայ բնակչությունը քաղաքում մեծամասնություն էր կազմում, դրա մասին է վկայում ցարական իշխանության կողմից իրականացված մարդահամարի անաչառ տվյալները։
Շուշի քաղաքի բնակչությունը, ըստ 1897 թ․ մարդահամարի
Ընդհանուր 25 881 (100%)
Հայեր 14420 (55,7%)
Թաթարներ 10778 (41,6%)
Այլ 683 (2,7%)
Եթե խոսում ենք պատմական արդարության տեսակետից, ապա միակ իրական պատմական արդարությունը Շուշիի նկատմամբ հայկական վերահսկողության վերականգնումն է։ Թուրքահաճո այս իշխանության օրոք դա գուցե այլևս հնարավոր չի, բայց այս իշխանության հոգևարքը հավերժ չի կարող շարունակվել։
Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը