Աշխարհ

21.01.2021 09:53


Ճապոնիայում թռչնագրիպի պատճառով 12 000 սագ կոչնչացվի

Ճապոնիայում թռչնագրիպի պատճառով 12 000 սագ կոչնչացվի

Ճապոնիայում թռչնագրիպի նոր բռնկման պատճառով 12 000 սագ կոչնչացվի: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիա»-ն՝ հղում տալով ճապոնական Kyodo գործակալությանը:

Հիվանդությունը հայտնաբերվել է Տիբա պրեֆեկտուրայի թռչնաֆաբրիկայում: Նշվում է, որ սա արդեն երրորդ նմանատիպ դեպքն է: 6000 թռչուն կոչնչացվի հենց այս ֆերմայում, ևս 6000 սագ կոչնչացվի այլ պրեֆեկտուրաների ինը թռչնաֆաբրիկաներում:

Հունվարի սկզբին երկրի կենտրոնական մասում գտնվող Գիֆու պրեֆեկտուրայում թռչնագրիպի բռնկում էր գրանցվել: Վարակման օջախը հայտնաբերվել էր Մինոկամո քաղաքի թռչնաբուծարանում:

Ըստ նախարարության՝ բացառվում է թռչնագրիպով մարդու վարակվելու հավանականությունը՝ թռչնամիս կամ ձու օգտագործելու հետևանքով:

Թռչնագրիպի բռնկումը սկսվել է նոյեմբերին՝ Կիկավա կղզու Կագավա պրեֆեկտուրայում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը