Քաղաքական

21.01.2021 09:26


Ալիևի և Փաշինյանի ուղղակի կապը շարունակվել է ընդհուպ մինչև 2020թ-ը․ ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ

Ալիևի և Փաշինյանի ուղղակի կապը շարունակվել է ընդհուպ մինչև 2020թ-ը․ ՌԴ ԱԽ նախագահի տեղակալ

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Ռաշիդ Նուրգալիևը «Российская Газета»-ին տված հարցազրույցում ասել է, որ 2019 թ֊ին Ռուսաստանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին է ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման փաթեթ, որը ենթադրում էր 7 շրջանների վերադարձ 5+2 ձևաչափով՝ Լաչինում Հայաստանն ու Արցախը կապող ցամաքային միջանցքի և Արցախում ինքնակառավարման մարմինների գոյության իրավունքի պահպանմամբ։

«Ալիևի և Փաշինյանի ուղղակի կապը շարունակվել է ընդհուպ մինչև 2020թ-ը, բայց ցավոք սրտի կողմերին չի հաջողվել լիարժեք փոխհամաձայնության հասնել։

Երկրորդ փուլում նախատեսվել է հանձնել մնացած 2 շրջանները և որոշել ԼՂ կարգավիճակի հարցը:

Եթե առաջարկությունները ընդունվեին, հնարավոր կլիներ խուսափել երկկողմանի զոհերից, և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության համար նորմալ կենսագործունեության պայմաններ կստեղծվեին»,-նշել է Նուրգալիևը։

Աղբյուրը՝ hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը