Շուտով կպնդեն, որ դավաճանական պատերազմում նահատակվածների թվի հրապարակումը կարող է վնասել ողջ մնացածներին
Երեկ առաջարկել էի ուսապարկերի գիտական դասակարգում՝ (1) ինտելեկտուալ ուսապարկեր և (2) դեբիլ ուսապարկեր։
Առաջին կատեգորիայի մեջ չմտնող մի ուսապարկ այսօր հանրության դատին է հանձնել որոշ մտքեր՝ փորձելով հիմնավորել իրենց մոտեցումը՝ չհրապարակելու գերիների թիվը։ Ասում է՝ քանի որ կան հաստատված գերիներ և դեռևս չհաստատված գերիներ, ուստի հաստատվածների թվի հրապարակումը կարող է վնասել չհաստատվածներին։
Նույն տրամաբանությամբ՝ շուտով կպնդեն, որ դավաճանական պատերազմում նահատակվածների թվի հրապարակումը կարող է վնասել ողջ մնացածներին...
Շուտով կպնդեն, որ դավաճանական պատերազմում նահատակվածների թվի հրապարակումը կարող է վնասել ողջ մնացածներին