Քաղաքական

20.01.2021 17:09


Դատարանում միջադեպից հետո ակնհայտ ընկճված վիճակում է եղել գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը

Դատարանում միջադեպից հետո ակնհայտ ընկճված վիճակում է եղել գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը

Dejavu տելեգրամյան ալիքը գրում է․

«Դատախազությանը մոտ կանգնած մեր աղբյուրի փոխանցմամբ, երեկ՝ Մարտի 1-ի գործով ընթացող դատավարական նիստին տեղի ունեցած սուր միջադեպից հետո բավական լարված և ակնհայտ ընկճված վիճակում է եղել գլխավոր դատախազի տեղեկալ Գևորգ Բաղդասարյանը: Դատախազության շենքում գործընկերների աչքից չի վրիպել նրա նյարդային վիճակը: Վերջինիս, աչքի ընկնող հուզական վիճակում մտել է գլխավոր դատախազի մոտ և ասել, որ այլևս այսպես շարունակվել հնարավոր չէ: Նա դժգոհել է, որ արդեն չի կարողանում նայել մասնագիտական շրջանակների, ծանոթների ու հասարակ քաղաքացիների աչքերին:

Զրույցի ընթացքում Գևորգ Բաղդասարյանը ակնարկել է, որ նման ճնշումների պայմաններում միայն աշխատավարձն ու պարգևավճարը առնվազն համարժեք չէ այն վիճակին, որում ինքը հայտնվել է: «Բոլորն էլ գիտեն, որ նկարչությամբ ենք զբաղված հերիք չէ, ժողովուրդն էլ դավաճան է համարում»,-ասել է Բաղդասարյանը:

Գլխավոր դատախազի տեղեկալը աննախադեպ ճնշումների ֆոնը օգտագործելով, որպես կոմպենսացիա 100.000 ԱՄՆ դոլար է պահանջել: Շփոթված Արթուր Դավթյանը օպերատիվ զանգով կապ է հաստատել Նիկոլ Փաշինյանի հետ, մոտ 3-4 րոպես զրուցելուց հետո Բաղդասարյանին հույս է հայտնել, որ իր պահանջը կբավարարվի, միայն թե շարունակի նույն ոգով աշխատել:

Դատախազության մեր աղբյուրը դժվարացավ պատասխանել թե ինչ միջոցներից է Փաշինյանը բավարարելու Բաղդասարյանի պահանջը, սակայն Dejavu-ի մեկ այլ՝ կառավարության աղբյուրի՝ նման դեպքերում Նիկոլ Փաշինայնն օգտագործում է Հայաստան համահայկական հիմնադրամից ՀՀ կառավարության հաշվեկշռին փոխանցված գումարներից»:

Այս խորագրի վերջին նյութերը