Կարծիք

20.01.2021 16:25


Թրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը նեղսրտել է ՄԻՊ-ի հրապարակումից

Թրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը նեղսրտել է ՄԻՊ-ի հրապարակումից
Թրքասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը նեղսրտել է ՄԻՊ-ի հրապարակումից և ոտուձեռ ընկած փորձում է պաշտպանել հոգեվարգի մեջ գտնվող իրենց իշխանությանը:
Պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորածների ցուցակներ էիք հրապարակում ու «զոհվածը» տուն էր զանգում:
Նույն տրամաբանությամբ չասեիք ովա զոհված ով կենդանի, հատկապես, որ ինձ հայտնի դեպքեր կան, երբ մարդիկ մինչև հիմա իրենք իրենց չեն կարողանում զոհվածների ցուցակից հանել:
Կառավարման հարուստ փորձով պատգամավոր Մարիան անգամ չգիտի երևի, որ ընտրական ցուցակներն էլ անճշտություններ ունեն, անձնագրայինի ցուցակներն էլ անճշտություններ ունեն, ձեր կողմից կազմվող բոլոր փաստաթղթերն էլ անճշտություններ ունեն, և ի՞նչ։
Քանի դեռ գերիների ցուցակը չի հրապարակվել, դրանում առկա անճշտությունները ճշտելու հնարավորություններ էլ չեն լինի:
Ռոբերտ Հայրապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը