340 դոլար արժեցող շամպայն և 1900 դոլար արժեցող գինի․ Աննա Հակոբյանի էլիտար խնջույքը Մոսկվայում
Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը և իր դուստրերը շարունակում են իրենց երջանիկ շրջագայությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում։ Մոսկվան այս անգամ Աննա Հակոբյանի և իր երեխաների համար բացահայտվում է յուրովի։ Նրանք գուցե նախկինում էլ են այդ քաղաքում եղել, բայց հիմա էլիտար հյուրեր են, որ այցելում են ամենաթանկարժեք ռեստորաններ և հյուրանոցներ, շրջում են թիկնապահների ուղեկցությամբ և հասարակ քաղաքացիների նախանձով լի հայացքների ներքո։
«Մեդիապորտ» տելեգրամյալ ալիքն արդեն գրել էր, որ Աննա Հակոբյանը դուստրերի հետ հունվարի 13-ին «Արարատ Հայաթ» հյուրանոցից գնացել է Մոսկվայի ամենաէլիտար «Պուշկին» ռեստորան՝ հին նոր տարին տոնելու:
Նրան ուղեկցել են անվտանգության մեծ թվով աշխատակիցներ, ինչպես նաև Փաշինյանի տիկնոջը սպասարկում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը՝ ողջ կազմով։
Այդ օրը ռեստորանում են եղել ազգությամբ հայ այլ այցելուներ, որոնք որոշակի մանրամասներ են ներկայացրել մեզ։ Նախ շատերի համար զարմանալի է եղել, թե ինչ է նշում Աննա Հակոբյանը, երբ իր ամուսնու ղեկավարությամբ պարտության է տարել Հայաստանը։ Շատերը զարմացած են եղել այն հանգամանքից, որ նույն օրը Շուշիում էլ Ալիևներն էին տոնում իրենց հաղթանակը։
Ներկաներին զարմացրել է նաև Աննա Հակոբյանի և իր շքախմբի ճոխ պատվերները։ Ըստ ականատեսների, Աննա Հակոբյանի սեղան մի քանի շիշ «Veuve Clicquot» («Կլիկոյի Այրի») շամպայն են մատուցել, որի մեկ շիշն արժե ավելի քան 340 դոլար և երկու շիշ «Chateau Margaux», որի մեկ շիշն արժե ավելի քան 1900 դոլար։
Մենք փորձեցինք կապ հաստատել Աննա Հակոբյանի գրասենյակի հետ՝ մեկնաբանություններ ստանալու նպատակով և որպեսզի ճշտեինք, թե ովքե՞ր են վճարել գերթանկարժեք այս ճաշկերույթի համար, արդյոք այն կազմակերպվել է պետության հաշվի՞ն, բայց մեր զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։

Աղբյուրը՝ politik.am