Քաղաքական

20.01.2021 15:18


Հունվարի 20-ին մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվի զոհերի հիշատակը. հատված լրագրող Փաշինյանի հոդվածից (լուսանկար)

Հունվարի 20-ին մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվի զոհերի հիշատակը. հատված լրագրող Փաշինյանի հոդվածից (լուսանկար)

Armvoice տելեգրամյան ալիքը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ տարիներ առաջ գրած հոդվածը «Մոլորակ» թերթում, որտեղ նա՝ լինելով լրագրող, գրել է այն մասին, որ գլուխ է խոնարհում 1990 թվականի հունվարի 20-ին Բաքվում զոհվածների առաջ:

1998 թվականի փետրվարի 11- ին հրապարակված՝ «Հայերն ու ադրբեջանցիները երջանիկ ժողովուրդներ են» վերնագրով հոդվածում Նիկոլ Փաշինյանը հարց է տալիս, թե ինչո՞ւ է հայերի գիտակցությունը մթագնում ամեն անգամ, երբ խոսքը գնում է Ադրբեջանի ու Թուրքիայի անմեղ զոհերի մասին։ Փաշինյանի հոդվածն ավարտվում է հետևյալ տողերով. «Հունվարի 20-ին ես մեկ րոպե լռությամբ հարգեցի Բաքվում 1990-ականների զոհերի հիշատակը»:

3

Այս խորագրի վերջին նյութերը