"Նիկոլ" երևույթը մենք դեռ պետք է հասկանանք, քանի որ "Նիկոլ" անձից ազատվելուց հետո, իսկ դա շուտով լինելու է, "նիկոլ" երևույթից մենք չենք ազատագրվի, քանի որ նոր նիկոլներ են հերթի կանգնել։
Քանի դեռ կա հայկական պետականությունը, նիկելները մեզ շարունակելու են սպառնալ, դրա համար, ինչպես Ֆրոյդի հոգեվերլուծության մեջ է, որպեսզի ազատագրվել արատներից, պետք է այն ենթագիտակցական շերտից վեր հանել գիտակցական շերտ, հասկանալ արատի գոյացման պատճառները, որից հետո նոր հնարավոր կլինի ազատագրվել։ Այսինքն պետք է հասկանալ, գիտակցել ու դուրս մղել պսիխոզը։
Այսպիսով, ինչ երևույթ է Նիկոլն ու նիկոլիզմը։ Ժամանակակից գրականության, ֆիլարմեստում ու արդեն քաղաքականության մեջ այդ երևույթն ունի անվանում՝ trickster։
Trickster-ն անգլերեն նշանակում է խաղեբա, ճարպիկ կերպար։ Մշակութաբանության մեջ տերմինը ներդրել է ամերիկացի մարդաբան Պոլ Ռադինը, որն ուսումնասիրում էր Ամերիկայի հնդկացիների Վինեբագո ցեղի առասպելները, որից հետո Տրիկստերի արքետիպը մտել է ժամանակակից գիտության և մշակութաբանության մեջ և 20-րդ դարի փիլիսոփայության ու մշակութաբանության մեջ Տրիկստերն սկսել է համարվել մարդկային մշակույթի առանցքային պերսոնաժներից մեկը։
Անցնենք գործի, ո՞վ է տրիսկերը։ Տրիկստերը, ինչպես նշեցինք, խաբեբ է, աճպարար, որը կոնֆլիկտների ու անօրինականություններ է ձեռնարկում, չունի սոցիալական կանոններ, որի համար ստելը սովորական երևույթ է, այսինքն հակասոցիալական տարր է, չի ենթարկվում ընդունված հանրային կանոններին, բայց խաղում է հանրության համար, հանդիսատեսի առկայությունը կարևոր է։ Լինելով հակասոցիալական տարր՝ նա նաև հանրային կերպար է։
Հին հունական դիցաբանությունից սկսած, մինչև հին և ժամանակակից գրականության մեջ բազմաթիվ Տրիկստերների կերպարներ կան։ Թումանյանի Քաջ Նազարը նույնպես տրիսկեր է, իսկ ժամանակակից ֆիլմերում, անիմեներում նրանք արդեն գերակշռող կերպարներ են, օրինակ, Joker-ն ու մյուսները։
Տրիկստերները մտնում են արդեն քաղաքականություն ու Հայաստանը դրա վառ օրինակն է ու ըստ տենդենցի՝ ոչ վերջինը։
Trickster-ների մուտքը բարձր քաղաքականություն