Կոռուպցիայի դեմ պայքարի լոզունգի տակ իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը մխրճվել է կոռուպցիայի մեջ։ Աննախադեպ ու խայտառակ կոռուպցիայի։
Խոսքը ավելի քան 100 միլիոն դոլարի հասնող պարգևավճարների մասին չէ։ Դրանք կոպեկներ են։ Դրանք ընդամենը սեփական թիմակիցներին պետբյուջեի հաշվին կաշառելու շրջանակներում են արվում։
Խոսքը նույնիսկ ծխախոտի մաքսանենգ վաճառքի մասին չէ։ Դրա շրջանառությունը մոտ 70 միլիոն դոլարի է հասնում, բայց դա էլ է կոպեկ Նիկոլի գլխավոր կոռուպցիոն սխեմայում։
Նիկոլի կոռուպցիան արյունոտ է և հասնում է 5 միլիարդի։ Արցախը 5 միլիարդի դիմաց հանձնելու մասին է խոսքը։ Այն չի հերքվել։ Հակառակը՝ հաստատվել է տարբեր մեխանիզմներով։
Մոտ 5 հազար զոհի, Արցախի պետականության կորստի արձանագրումից հետո նիկոլենք ուրախությամբ քարոզում են, որ շուտով Թուրքիայի ու Ադրբեջանի հետ սահմանը բացվելու է, և «պողոսը» լավ է ապրելու։
Սրանք «պողոսին» լավ ապրեցնելու ծրագիրը խոստանում են կյանքի կոչել նաև «Մանումենտի դղյակները» նույն տեղում դղյակ ունեցող Գագիկ Ջհանգիրյանի միջոցով խլելով ու աղքատներին բաժանելու կուտը տալով։
Ահա այն հրեշավոր կոռուպցիոն սխեման, որի համար Նիկոլին պետք էր «Հաղթելու ենք» կարգախոսի ներքո պարտության տանել հայ ժողովրդին։ Ու որպեսզի լավ վախենան ու չդիմադրեն, 5 հազար զոհ տվեցին, ոչնչացրեցին բանակը։
Նիկոլն ասում է՝ եթե առանց զոհերի ու տարածքային զիջումների փորձեր լուծել Արցախի խնդիրը (դե՛, 5 միլիարդը վերցներ, էլի՛), ապա իրեն կասեին դավաճան։ Դրա համար էլ ինքը ռազմահայրենասիրական հռետորաբանությամբ զիջեց ու զոհեց, որպեսզի կարողանա մարսել 5 միլիարդը։
Պատերազմը Նիկոլին ու թուրքերին պետք էր գործարքը գլուխ բերելու համար։ Աննա Հակոբյանը այստեղ էլ էր խաբում, երբ ասում էր, որ զինվորները զոհվում են հանուն ոչնչի։ Մեր զինվորները զոհվում էին հանուն 5 միլիարդի։ Հանուն արյունոտ կոռուպցիայի։
Պատերազմը՝ խոշոր կոռուպցիոն գործարք

Հայկ Ուսունց