ԱԺ նիստը 20 րոպեով ընդմիջվել է. «Իմ քայլից» որոշ պատգամավորները խցանումների պատճառով չեն հասել խորհրդարան
ԱԺ նիստի մեկնարկին «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարման կարգով ելույթ ունեցավ և խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում վերցրեց:
«Այսօր քվեարկությունների շարքում ունենք Սահմանադրական օրենք, և քանի որ մեր որոշ պատգամավորներ նաև ճանապարհային խցանումների պատճառով չեն հասցրել խորհրդարան հասնել, խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում ենք վերցնում»,-ասաց նա:
Նիստին ներկա էին 99 պատգամավոր: Հիշեցնենք, որ սահմանադրական օրենքներն ընդունվում են պատգամավորների ձայների 3/5-ով:

Աղբյուրը՝ tert.am