Լրահոս

20.01.2021 11:18


Գեղարքունիքի մարզում 63-ամյա վարորդը Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով, ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր

Գեղարքունիքի մարզում 63-ամյա վարորդը Mercedes Vito մակնիշի ավտոմեքենայով, ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր

Երեկ՝ հունվարի 19-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Սևանի բնակիչ 63-ամյա Էդիկ Մկրտչյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 23․4կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող ձորակում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Է․ Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Վթարի պատճառը եղել է ճանապարհն սպասարկող Գավառի Ճանշինի անփութությունը, քանի որ առատ ձյան գալուց հետո նրանք ոչ-մի աշխատանքներ չեն կատարել ճանապարհը ձյան շերտից մաքրելու, աղ ու ավազով մշակելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը