Կարծիք

20.01.2021 09:39


Երեք տարում Հայաստանը կործանած ապիկար իշխանության ցանկացած կամայական պատվեր, ապօրինի հրահանգ կամ քմահաճույք կատարած ցանկացած պաշտոնյա նրանց գործածի համակատարողն է

Երեք տարում Հայաստանը կործանած ապիկար իշխանության ցանկացած կամայական պատվեր, ապօրինի հրահանգ կամ քմահաճույք կատարած ցանկացած պաշտոնյա նրանց գործածի համակատարողն է
Անշուշտ շատ պետական պաշտոնյաների համար ծանր է ընդունել փաստը, որ իրենք ևս Արցախը հանձնող են։ Ծանր ու նյարդայնացնող է հատկապես այն պաշտոնյաների համար, ովքեր ներքուստ դա գիտակցում են անգամ առանց բացատրելու։
Սակայն փաստն ինչքան էլ լինի նյարդայնացնող, ինչքան էլ ծանր, դա միևնույն է` փաստ է։ Իսկ փաստն այն է, որ երեք տարում Հայաստանը կործանած ապիկար իշխանության ցանկացած կամայական պատվեր, ապօրինի հրահանգ կամ քմահաճույք կատարած ցանկացած պաշտոնյա նրանց գործածի համակատարողն է, անկախ այն բանից, թե գիտակցել է իր քայլերի հետևանքներն ընդհանուր համայնապատկերում, թե ոչ։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը