Ակնհայտ է, որ գերիների թիվը հաշվելն անհնար երևույթ չէ, գուցե կան չնչին շեղումներ, բայց միջազգային առաքելություն իրականացնող կառույցների համար ընդհանուր թիվը վաղուց հասանելի է:
Ակնհայտ է, որ գերիների թվին տիրապետում են Միջազգային կարմիր խաչը, Ադրբեջանի կառավարությունը, միջնորդ երկրները, ՀՀ կառավարությունը, ու միակ սուբյեկտը, որից քողարկվում է այդ չարաբաստիկ ինֆորմացիան` Հայաստանի ժողովուրդն է:
Հիմա հարց՝ իմաստը ո՞րն է թաքցնել, եթե թշնամի Ադրբեջանը տիրապետում է այդ թվին, ո՞ւմից են թաքցնում, ի՞նչ իմաստ ունի գաղտնի պահել այդ թիվը:
Չէ, ինձ ճիշտ հասկացեք, ես պատկերացնում եմ, թե ինչու է դավաճան իշխանությունը սեփական ժողովրդից թաքցնում գերիների թիվը, պարզապես ապշել կարելի է սրանց սրբապղծության աստիճանից:
Կարճ մի քանի չոր փաստ համադրենք