Կարծիք

19.01.2021 22:51


Գևորգ Բաղդասարյանը ոչ այլ ով է, քան իրավաբանությունը փեշակ դարձրած դերձակ

Գևորգ Բաղդասարյանը ոչ այլ ով է, քան իրավաբանությունը փեշակ դարձրած դերձակ
Իրավաբան ընկերներիցս ոմանք զարմացած անդրադարձան դատախազ Գևորգ Բաղդասարյանի այսօրվա կեցվածքին՝ նշելով իր՝ որպես իրավաբան կիրթ ու կոմպետենտ լինելը։ Չեմ շփվել իր հետ, գուցե նա կիրթ է, ունի տեսական լավ գիտելիքներ, սակայն ես՝ մարդ, ով իրեն չի ճանաչում, երբևէ իր հետ չի շփվել, կարծիք եմ ձևավորում՝ ելնելով իր հրապարակային գործունեությունից, օրինակ՝ Ռ. Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ քրեական գործով դրսևորած վարքագծից, ինչպես նաև ուղղակիորեն կամ անուղղակիորեն այդ գործի հետ կապված այլ իրադարձությունների կապակցությամբ իր գործողություններից կամ անգործությունից։
Վերոհիշյալ քրեական գործով խայտառակ ձախողումների, ճչացող խախտումների մասին բազմիցս ենք խոսել՝ սկսած Ռոբերտ Քոչարյանի առաջին իսկ ապօրինի կալանքից, և այժմ առավել քան ակնհայտ է՝ այս իրավախայտառակությունն աղերս չունի իրավաբանության հետ, սա ի դեմս Նախագահ Քոչարյանի ու մյուսների՝ Հայաստան-Արցախի դեմ սանձազերծված քաղաքական պատվեր է, իրավունքի ու օրենքի բռնաբարություն։ Առհասարակ կարելի է Մարտի 1֊ի գործով դատավարություն կոչված այս փսեվդոիրավական դավադրությունն անվանել Արցախի դատապարտման գործ։ Հաշվի առնելով այս ամենը՝ Գևորգ Բաղդասարյանին ես չեմ կարող անվանել կիրթ կամ կոմպետենտ պարզագույն պատճառով՝ կիրթ ու ձեռնահաս իրավաբան դատախազը քաղաքական պատվեր չի կատարում, իսկ եթե որևէ մեկը կամ թեկուզ ինքը՝ Գևորգ Բաղդասարյանը կփորձի մխիթարվել, թե սա քաղաքական հետապնդում, ինքն էլ կամակատար չէ, թող վերստին հիշի Նիկոլ Փաշինյանի բյուրավոր《հաթաթաները》դատարաններին, զօր օրինակ՝ 2018թ. օգոստոսի 17 ֊ի հանրահավաքը կամ《վնգստացող դատավորների գլխին փեդով խփելն》, ինչպես նաև շրջափակված դատարանները, Արարատ Միրզոյանի 2019թ. սեպտեմբերի 16-ի ԱԺ ելույթը, հեռախոսային խոսակցությունների երկու գաղտնալսումները, դատարանների՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ բազմաթիվ միջնորդություններով որոշում կայացնելու համար խորհրդակցական սենյակ հեռանալու նախօրեին իշխանության ներկայացուցիչների տոտալ վայնասունը, և այլն, և այլն, ստացվում է՝ եթե Գևորգ Բաղդասարյանը մինչևիսկ ունի որակյալ թեորիական գիտելիքներ, ուրեմն պրակտիկորեն անորակ դատախազ է։
Ինչ վերաբերում է իր կամակատար լինելուն ու այսօրվա միջադեպին Շուշին հանձնելու վերաբերյալ, երեք հարց Գևորգ Բաղդասարյանին՝ որպես ՀՀ Գլխավոր Դատախազի տեղակալի՝
1. 2018թ. հոկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ-ը գրոհելու, ՀՀ դատարանների շրջափակման կամ ԱԺ ֊ում ՍԴ ֊ի դեմ ուղղված արշավի առերևույթ սահմանադրական կարգի տապալման հանցանքների դեպքերում ինքն ի՞նչ գործողություններ է իրականացրել,
2. Երբ պատերազմի մեկնարկից սկսած Նիկոլ Փաշինյանը ստանձնեց զինված ուժերի գերագույն հրամանատարի գործառույթն, ինքն ինչպե՞ս է արձագանքել այդ առերևույթ հանցագործությանն, ինչպես նաև մամուլում տեղ գտած, ՀՀ Գլխավոր Դատախազություն ներկայացված պատերազմի ժամանակ կատարված այլ հանցագործությունների մասին հաղորդումներին,
3. Երբ նոյեմբերի 10 ֊ից սկսած GPS ֊ով բզկտվում է ՀՀ պետական սահմանն, ի՞նչ է արել ինքը ՀՀ պետական շահի պաշտպանության իմաստով։
Ոչի՛նչ, վերոհիշյալ բոլոր դեպքերում ՀՀ Գլխավոր Դատախազության դատախազ Գևորգ Բաղդասարյանն իրականացրել է հանցավոր անգործություն՝ լծված լինելով Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ ապօրինի քրեական գործ կարելուն, այսինքն՝ ինքը կա՛մ տգետ, կա՛մ երեսպաշտ իրավաբան է, ավելին՝ ինքն անգործությամբ է զբաղվել, երբ Փաշինյանը ցուցում է տվել քննիչին քրեական գործ հարուցել, երբ Փաշինյանն է տնօրինել Քոչարյանի անձնագիրը, երբ Փաշինյանը աշխատանքից կամայականորեն հեռացրել է մաքսայինի աշխատակցին, երբ ՀՀ ֊ում բռնազավթվել է իշխանությունը ... Ինքը միշտ է լռել, մինչդեռ այս ամենն իմ կարծիքը չէ, այլ Փաշինյանի՝ ինքնախոստովանական ցուցմունք հիշեցնող ֆեյսբուքյան էջից ցիտատներ, որոնք անկասկած հասու են եղել նաև իրեն։
Վերստին հիշեցնելով《Ձեզ ոչ մեկ Շուշին ազատագրելու համար չի դատում》իր հայտարարությունն ու Շուշիի ազատագրման օրն այն ազատագրողներին ամբաստանյալի աթոռին նստեցնելը, փաստենք՝ Գևորգ Բաղդասարյանը ոչ այլ ով է, քան իրավաբանությունը փեշակ դարձրած դերձակ, ով գործ է կարում Արցախն ազատագրողների դեմ՝ Արցախը վաճառածների ցուցումով ու համարվելու է դավաճանության, Շուշին թուրքին հանձնելու, հազարավոր զոհերի, գերիների, վիրավորների, կորածների, տնավերների դժբախտության հանցակիցը, քանի դեռ թուրքի հարճի ներքինին է, քանի դեռ պետական շահին ծառայելու փոխարեն դավաճանի անձնական շահերի ծառան է։
Հ.Գ. Գևո՛րգ, մյուս անգամ մեղադրանքի կողմին նայելիս ու հոխորտալ փորձելիս՝ հիշիր՝ դու պիտի պաշտպանես այն պետության շահը, որը կերտել են քո առջև նստածներն, ովքեր սատկացրել են թշնամուն, որ դու պետություն ունենաս, ոչ թե ծախել են《պաշտպանածդ》պետությունը տերերիդ նման, ուստի խելքդ գլուխդ հավաքիր ու գիտակցիր քո ու իրենց անդնդային տարբերությունը, տղա ջա՜ն, 《պարոն դատախա՛զ》։
Վահե Եփրիկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը