Քաղաքական

19.01.2021 20:15


Փոխնախարարին վիրավորեցին ցուցահանդեսի ժամանակ՝ ամոթ չե՞ք անում, սա դավաճանած իշխանության ներկայացուցիչ է (տեսանյութ)

Փոխնախարարին վիրավորեցին ցուցահանդեսի ժամանակ՝ ամոթ չե՞ք անում, սա դավաճանած իշխանության ներկայացուցիչ է (տեսանյութ)

ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն այսօր նկարիչների միությունում տհաճ իրավիճակում հայտնվեց։ Մինչ ցուցահանդեսի ժամանակ Yerkir.am-ը փորձում էր փոխնախարարից հարցազրույց վերցնել, մեզ մոտեցավ մշակույթի ոլորտից մի կին եւ սկսեց վիրավորել։

«Դավաճանած իշխանության ներկայացուցիչ է այս կինը, Դուք հարցազրո՞ւյց եք վերցնում, ամոթ չե՞ք անում, ամաչե՛ք։ Սա՛ Հայաստանը, մեր հողերը, մեր կյանքը, մեր հաղթական ոգին դավաճանած իշխանության ներկայացուցիչ է։ Ձեր տեղը լինեմ, կհարգեմ իմ մասնագիտությունը եւ հարցազրույց չեմ վերցնի»,-ասաց նա, ներողություն խնդրեց հարցազրույցն ընդհատելու համար ու հեռացավ։

Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը