Պանդոկի վերածված «Տունը» սպասում է բոլոր գուրմաններին
2008թ․-ն էր, երբ Տերյան 23 հասցեում բնակվող Ջանիբեկյանների ընտանիքը, երկար մտորումներից հետո իրենց բնակարանի տեղում պանդոկ հիմնեց: «Տուն լահմաջո» անունն ընտրեցին ու այդ օրվանից «Տանը» բոլոր հյուրերին սրտաբաց ընդունեցին:
Թե «ինչու հենց պանդոկ բացելու գաղափարը հաղթեց» հարցին միանգամից գալիս է լրացնելու պանդոկի գործադիր տնօրեն Արմինե Աբաջյանի պատասխանը` ամուսինը՝ Էդուարդ Ջանիբեկյանը շատ հյուրասեր է և համեղ պատրաստել գիտի: Տիկին Արմինեն հիշում է, երբ իրենց տուն հյուր էին գալիս, միշտ կատակում էին, ասում էին` «էս օբյեկտում լավ հաց են տալիս»:
Սկզբից «Տուն լահմաջոյում» առաջարկվող մենյուն այդքան էլ մեծ չէր`լահամջո, պիցցա ու աջարական խաչապուրի: Փոխարենը գնալով մեծանում էր այցելուների քանակը: Օրվա պահանջ էր դառնում մատուցվող տեսականու ընդլայնումը:
Այստեղ տիկին Արմինեն կրկին ամուսնուն՝ պարոն Ջանիբեկյանին հիշեց. «Այսօր ամեն ինչ առաջարկում ենք, թե հայկական խոհանոց ու թե վրացական, Էդուարդի կարգախոսն է`չէ բառը չպետք է լինի, փորձում ենք,որ չլինի: Հենց այդպես` այցելուների, տան անդամների ու ընկերների պահանջները բավարարելու արդյունքում էլ «Տուն լահմաջոն» այսօր շատ մեծ ու չկրկնվող ճաշացանկ ունի:
Օրինակ, ճաշացանկում կարելի է հանդիպել «Մարավիլա» անունով ուտեստի: Սա սիրելի հարսիկի ցանկությամբ ճաշացանկում տեղ գտավ, երբ նա ցանկացավ առանց միս մատուցել: Խոհարարները զարմացրին յուրահատուկ նորարարությամբ, որը հետագայում սիրվեց ու մտավ ճաշացանկ:
Ճաշացանկում նաև «Շտապ օգնություն» կգտնեք: Այստեղ էլ ամեն ինչ պարզ է` նախատեսված է բոլոր շտապող մարդկանց համար: Պատրաստվում է հաշված րոպեների ընթացքում, բայց համը բերանում մնում է շատ ավելի երկար ժամանակ:
Առհասարակ, «Տուն լահմաջոյում» կարելի է գտնել աղցանների, ապուրների, տաք ուտեստների, պիցցաների և խմիչքների լայն տեսականի: Գործում է նաև առաքման ծառայություն: Այցելուների պակաս այստեղ չունեն, բոլոր գուրմանները հասցեն լավ գիտեն, սիրված այս վայրում համեղ սնունդին լրացնելու են գալիս բարձրակարգ սպասարկումն ու սրահների գեղեցիկ ու հնաոճ ձևավորումը:
Հարցին, թե ինչու՞ են հյուրերը այդքան շատ սիրում իրենց «Տունը», տիկին Արմինեն պատասխանում է.
«Իմ կարծիքով դրական աուրան է պատճառը, որ տիրում է այստեղ, երկրորդը` մեզ մոտ իրականում ամեն ինչ համով է, հոգի կա դրված: Բացի այդ ամեն ինչը պատրաստում ենք միայն թարմ բաղադրիչներից, որոնք անձամբ գնում է ամուսինս»,-ասում է նա:
Ես և ինձ նման շատերն էլ կարող էին ասվածը կասկածի տակ դնել, եթե ականատես չլինեինք տեսարանին. Տիկին Արմինեի թոռնիկը`1 տարեկան 7 ամսական, այնքան մեծ հաճույքով էր վայելում լահմաջոն, որ կարող էր գրգռել անգամ բուսակերների ախորժակը:
Պանդոկը այցելուների հետաքրքրությունը շարժում է դեռ մուտքի դիզայնով: Հին կճուճներ, սայլի մեծ անիվ, փայտե սեղաններ ու աթոռներ: Երբ հետաքրքրությունը բավարարելու պահանջով այցելուն բացում է պանդոկի դուռը, աջ կողմից միանգամից ուշադրություն է գրավում փուռը, որտեղ պատրաստվող համեղ ու անուշահոտ խորտիկները եփվում են հենց այցելուի աչքի առաջ: Դե իսկ ներսում արդեն հայտնվում ես պատմական արժեք ներկայացնող փոքրիկ մի քաղաք հիշեցնող սրահում: Շուրջ բոլորը թանկարժեք հիշողություններ արթնացող հնությունն է` խորհրդային հեռուստացույց, ռադիո, ֆոտո, հեռախոս, պատիֆոն ու անգամ երկրորդ կյանք ստացած քարեր ու տախտակներ:
«Ամուսինս հնություն շատ է սիրում, ամեն ինչ հավաքել էր վաղուց ու տեղափոխեց այստեղ: Հյուսիսային պողոտայի տարածքում հին շենք էին քանդում, ամուսինս գնաց էնտեղից տախտակ բերեց, իր ձեռքով մշակեց ու տեղադրեց հենց մուտքի մոտ գտնվող բարային ստոյկայի վրա: Մայրիկիս ամառանոցում էլ վաղուց մոռացված, արդեն անձրևներից փտած տախտակներ կային: Ամուսինս գնաց, բերեց: Մենք զարմացանք, թե ինչ է անելու այդ անպետք տախտակները, բայց մեր զարմանքը բազմապատկվեց, երբ այդ անպետք տախտակները վերածվեցին յուրօրինակ ու ոճային ջահերի»,-պատմում է տիկին Արմինեն:
Այդ հիացմունքը պատում է նաև յուրաքանչյուր այցելուի, հատկապես երբ իմանում են, որ շինության պատերի մեջ երևացող քարերն էլ հին շենքի քարերն են տեղ գտել:
Հնի ու նորի նման յուրօրինակ համադրությունն այստեղ միայն տրամադրություն է ստեղծում: Ներսում մթնոլորտն այնքան ջերմ է, որ քեզ «Տանն» ես զգում: Պատի վրա էլ սև ու սպիտակով հին Երևանի նկարն է` Մաշտոցի պողոտան, ու թվում է թե նկարի տրամվայը դեպի քեզ է շարժվում:
Պատահական չէ, որ «Տուն լահմաջոն» նաև շատ զբոսաշրջիկների համար է սիրելի վայր դարձել: Շատերը օդանավակայանից, ճամպրուկներով միանգամից այստեղ են շտապում:
Հավատարիմ դարձած հյուրերի թիվն էլ այստեղ մեծ է: Գուրմանները գալիս են ամեն անգամ`երբ համեղ սնվելու ցանկություն են ունենում:
«Շատ հյուրերի հետ արդեն այնքան ենք ընկերացել, որ այսօր ընտանիքներով ընկերություն ենք անում: Նույնիսկ հյուրեր ունենք, որ այնքան շատ են եկել,որ իրենց մշտականներ ենք ասում: Պանդոկի 10-ամյակի առթիվ էլ իրենց պատվոգիր տվեցինք, որի վրա հենց այդպես էլ գրված էր` տրվում է մշտականներին»,-պատմում է պանդոկի տնօրենը:
«Մեր սիրված հյուրերից են Ռոբերտ Մավիսակալյանը, Էդուարդ Թոփչյանը, Ֆորշը, Ձախ Հարութը, Ռազմիկ Ամյանը: Պատիվ ենք ունեցել նաև հյուրընկալելու Ռեյ Չարլզի թոռնիկին, Հորդանանի արքայադստերը, ռուս հայտնի հաղորդավար Ալեքսանդր Լյուբիմովին»:

Աղբյուրը՝ yerevaklur.am