Օմեգա-Արարատը ՀՔԾ-ում պետք է հարցաքննվեր որպես կասկածյալ. արդարադատության գեներալ-մայոր
Օմեգայի թռիչքն ու վայրեջքը
ՀՀ ԱԺ նախագահ Ա․ Միրզոյանի մասին վերջին հրապարակումը Հայ ազգի մոտ առաջացրեց նոր ցնցումներ։
Չգիտեմ աշխարհում կա նման նախադեպ,որ երկրի 2-րդ դեմքը/գուցե առաջին/ լինի իր ազգի նկատմամբ ջարդ ու եղեռն իրականացրած թշնամու գործակալ, առավել ևս մարդ ով ուսումնասիրում է իր ազգի ցեզասպանության հետ կապված դեպքերը։
Այստեղ լուրջ քրեաիրավական և խորը բարոյական խնդիրներ կան։
Քրեաիրավական առումով այս հրապարակումը պետք է դիտարկվեր որպես հանցագործության մասին հաղորդում և գլխավոր դատախազը ղեկավարվելով ՀՀ քր․ դատավարության օրենսգրքի 175-176 հոդվածներով անհապաղ հարուցեր քրեական գործ ՀՀ քր․ օրենսգրքի 299 հոդվածով /նույնիսկ առանց նյութեր նախապատրաստելու/, այնուհետև օմեգա-արարատը ՀՔԾ-ում պետք է հարցաքննվեր որպես կասկածյալ։
Հիմա ինչ է կատարվում, քր, գործ հարուցելու փոխարեն ԱԱԾ-ն ծառայողական քննություն է սկսել, պարզելու թե ինչպես է այս գաղտնի փաստաթուղթը հայտնվել այլ մարդու մոտ, որն էլ հրապարակել է։
Պատկերացրեք էշը թողած պոչի հետևից են ընկել, այսինքն նպատակ չունեն պարզելու արոն շպիոն է թե ոչ, այլ «հրատապ» պետք է պարզել արդյոք ով է այս արտահոսքի մեղավորը/չնայած սա ևս լուրջ խնդիր է/։
Բարոյական տեսանկյունից այս անձը ճակատին ունենալով դավաճանի խարան կրելու է ամբողջ կյանքում և ոչ միայն ինքը այլ նաև իր բոլոր մտերիմ-ընկեր-բարեկամները, իրենց կողքին այդպիսի դավաճան ունենալու համար /խեղճ երեխաներ․․․/։
Հիշում էք Գյումրեցիներն ինչպես էին հասցե մատնանշում«շպիոն օնոի տունը գիտեք․․․»։
Այս անհայրենիքն ըստ այդ տեղեկությունների 2005-2007թ․թ․ եղել է թուրքերի գործակալ և դեռ պետք է պարզել շուրջ 2 տարվա ընթացքում ինչ տեղեկություններ է փոխանցել թշնամուն։
Օմեգա-արոն 2007թ․ հավաքագրվելով ՀՀ ԱԱԾ-ի կողմից սկսել է տեղեկություններ փոխանցել նաև իրեն շրջապատող անձանց վերաբերյալ / դա իր պարտականությունն է, որի համար սահմանված կարգով գումար է ստանում/։
Այդ անձիք թող հիմա երևակայեն թէ ինչեր է արոն իրենց մասին հայտնել ԱԱԾ-ին։
Այս դեպքում արարքը որպես այդպիսին չի դիտարկվում որպես հանցագործություն բայց կարծում եմ արոն պետք է, որ ավելի շատ ուզեր դատվել քան ունենար գործ տվողի պիտակ/չնայած նորմալ մարդը կնախընտրեր ինքնասպանությունը/
Չնայած ԱԱԾ-ն էլ լավ չի վարվել ինֆորմացիայի համար չի տվել այնքան գումար, որ մարդը փոշեկուլը վարկով չգներ։
Հ․Գ․ համոզված եմ, որ դատախազությունն ու ՀՔԾ-ն լավ գիտեն, որ պաշտոնեական լիազորությունների չարաշահումը որպես հանցավոր արարք տեղի է ունենում ինչպես գործողությամբ այնպես էլ անգործությամբ։
Օմեգա-Արարատը ՀՔԾ-ում պետք է հարցաքննվեր որպես կասկածյալ. արդարադատության գեներալ-մայոր