Հայաստանում գազաբալոններով մեքենաների վարորդները պարտավոր կլինեն ունենալ դրանց շահագործման լիցենզիա
Հայաստանում գազաբալոններով մեքենաների վարորդները պարտավոր կլինեն ունենալ դրանց շահագործման լիցենզիա: Այս մասին ԱԺ նիստում «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի երկրորդ և վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Այդպիսով, երկրի իշխանություններն առաջարկում են ներդնել տնտեսվարող սուբյեկտների պարտադիր լիցենզավորում, որոնք զբաղվում են գազաբալոնների տեղադրմամբ: «ՀՀ կառավարությունը մշակում է անհրաժեշտ տեխնիկական և այլ պահանջներ ընկերությունների նկատմամբ, որոնք լիցենզիա կստանան: Լիցենզավորված բալոնի մասին տվյալները կներառվեն տվյալների միասնական բազայում»,-հայտնեց փոխնախարարը:
Իսկ գազալիցքավորման կայաններն իրավունք չեն ունենա բալոնները լիցքավորել առանց վկայականի, ինչպես նաև այն դեպքում, եթե այն ժամկետանց է, քանի որ այն կարող են ստուգել էլեկտրոնային բազայում: Իսկ բալոնների՝ սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում դրանց օգտագործումը կարգելվի: Խախտողներին կսպառնա վարչական տույժ:
Օրինագիծը ենթադրում է նաև արգել ավտոբուսների սալոններում բալոնների տեղադրման համար: Տանիքին դրանց տեղադրման ժամանակ բալոնները պետք է պաշտպանված լինեն արևի ուղիղ ճառագայթներից, ձնից և անձրևից:
Իր հերթին, համազեկուցող, «Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանը խոստովանեց, որ տվյալ փոփոխությունները որոշ անհարմարություններ են ստեղծում վարորդներին, որոնք ստիպված են ստուգել գազի բալոնների անվտանգությունը: Այնուամենայնիվ, նա վստահեցրեց, որ դա արվում է ինչպես վարորդների, այնպես էլ ուղևորների անվտանգությունն ապահովելու համար: