ՊՆ նորանշանակ փոխնախարարը նախարարի ազգականն է. նա երկար տարիներ բնակվել է Ռուսաստանում
Mediaport Telegram-ալիքի տեղեկություններով՝ օրերս Պաշտպանության փոխնախարար նշանակված Սուրեն Սահակյանը ՊՆ Վաղարշակ Հարությունյանի ազգականն է՝ մայրական կողմից եղբայրը։
Սուրեն Սահակյանը քաղաքականության մեջ է հայտնվել 90-ականների սկզբին։
1994-1999թթ. եղել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության լիազոր նախարար և արտակարգ դեսպանորդ։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում՝ 1999-2002թթ. եղել է Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։
2008-2011 թվականներին զբաղեցրել է «Monarch» ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, իսկ 2011-2018թթ-ին․աշխատել է «ՎՏԲ» բանկում:
Սահակյանը տարիներ շարունակ բնակվել է ՌԴ-ում:
Հիշեցնենք, որ Mediaport-ն ավելի վաղ հայտնել էր, որ Պաշտպանության փոխնախարար է նշանակվելու նաև Արսեն Թորոսյանի «կասիրը»՝ Արտյոմ Սմբատյանը։ Հարկային նախկին տեսուչ Սմբատյանը նախքան առողջապահության փոխնախարար նշանակվելը, 9 ամիս ապօրինաբար զբաղեցրել է նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: