Լրահոս

19.01.2021 16:18


Շուռնուխ համայնքում էլեկտրական լարեր են անցկացրել, որ անասունները չանցնեն սահմանը

Շուռնուխ համայնքում էլեկտրական լարեր են անցկացրել, որ անասունները չանցնեն սահմանը

Սյունքի մարզի Շուռնուխ համայնքում էլեկտրական լարերով առանձնացրել են սահմանի որոշ հատված, որ անասունները չկարողանան անցնել Ադրբեջանին անցած տարածքներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Գյուղ չմտած՝ էդ հատվածը լրիվ էլեկտրական լարեր ենք քաշել, անց կացրել, որ մեր անասունները չիջնեն, գնան ձորը»,-ասաց Հակոբ Արշակյանը։

Գյուղապետը հայտնեց, որ գյուղի մի մասը Ադրբեջանին անցնելուց հետո միջադեպեր չեն գրանցվել, վիճակը հանգիստ է։

«Հիմա տարհանված քաղաքացիների ջրի հարցն ենք լուծում, նեքեւի թաղի ջուրը տեղափոխում ենք»,-ասաց նա։

Գյուղապետը նշեց, որ հայ սահմանապահները նույնպես հսկում են տարածքը։

Այս խորագրի վերջին նյութերը