Քաղաքական

19.01.2021 15:44


Վազգեն Մանուկյանը Սյունիք չի այցելել. իշխանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում

Վազգեն Մանուկյանը Սյունիք չի այցելել. իշխանական լրատվամիջոցները ապատեղեկատվություն են տարածում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Որոշ լրատվական կայքեր տեղեկություններ են տարածում, թե իբր Վազգեն Մանուկյանն այս պահին այցելում է Սյունիք, սակայն սյունեցիները փակել են նրա ճանապարհը և չեն թողնում մտնել մարզ:

Հայտնում ենք, որ դա ապատեղեկատվություն է:

Վազգեն Մանուկյանը և Հայրենիքի փրկության շարժումն այս պահին որևէ մարզային այցելություն չունեն:

Վազգեն Մանուկյանը գտնվում է Երևանում՝ իր գրասենյակում, և քիչ առաջ ավարտվել է նրա հանդիպումը մի խումբ տնտեսագետների հետ:

Նաև հայտնում ենք, որ Հայրենիքի փրկության շարժման կողմից առաջիկայում նախատեսված են մարզային այցելություններ, որոնց վերաբերյալ կտրվի տեղեկատվություն:

Լրատվամիջոցներին հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել:

Հայրենիքի փրկոթյան շարժում

Այս խորագրի վերջին նյութերը