Մեկնաբանություն

19.01.2021 15:15


Ցուցմունքների փոխարեն դեռ հարցազրույցներ են տալիս ու խճճվում իրենց ստերի մեջ

Ցուցմունքների փոխարեն դեռ հարցազրույցներ են տալիս ու խճճվում իրենց ստերի մեջ

Փաշինյանի հակահայ կուտոկում մի այդպիսի կերպար կա: Չէ, Արփինե Դավոյանը չէ: Այլ՝ Քոչարյան Անդոն, որը քայլականների հիերարխիայում, եթե կուզեք՝ աստիճանակարգում բավականին բարձր դիրքում է: Սա այն սուբյեկտն է, որ համակարգված մոտեցմամբ է զբաղված 2016-ի «ապրիլյան պատերազմի» ընթացքում ՀՀ և Արցախի, բանակային ղեկավարության գործողությունների կանխամտածված վարկաբեկման, սևացման, բանսարկությունների տարածման թրքահաճո գործունեությամբ: Հա, նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է:

Եվ ահա, երբ Քոչարյան Անդրանիկի նման մեկը հայտնվում է տեղախցիկների և խոսափողների առաջ, ապա անկախ այն բանից, թե ինչ է դուրս տալիս, էական հանգամանքն այն է, որ սա ու սրանք, առհասարակ, հատուկ քննչական խմբի քննիչներին, որպես պետական դավաճանության մեղադրանքով կալանքի տակ գտնվողի կարգավիճակում ցուցմունքներ տալու փոխարեն, դեռ մի բան էլ հարցազրույցներ են տալիս: Ըստ որում, հարցազրույցի ընթացքում էլ իրենց բավականին անշնորհք են պահում՝ լրագրողների հետ «դու»-ով խոսելով, առհասարակ, իրենց ակնհայտ մեղավորության պարագայից մղված՝ շատ ագրեսիվ կեցվածք դրսևորելով: Ինչևէ:

Նախօրեին սա էլի հոխորտալից «բլթբլթաց»:

Օրինակ, ասում է, թե՝ փետրվարին Կարսի մերձակայքում ծրագրված թուրք-ադրբեջանական զորավարժություններից... «շատ մի վախեցեք»:

Վախենա՞լ...

Անդրանից Քոչարյանը հաստատ շփոթել էր, թե ում հետ է խոսում: Չվախենալու հորդորները նա կարող է ուղղել տակը լցրած իր «գերագույն» ապիկարին և մյուս քայլակիցներին: Իսկ առհասարակ, Հայաստանի հեռանկարի տասանկյունից ոչ թե վախենալու, այլ ուղղակի սարսափելի ու աններելի է նման՝ անդոքոչարյանանիկոլփաշինյանական չիշխանություն ունենալը: Դա՛ է վախենալուն:

Իսկ այն, որ կապիտուլյանտ, Հայրենիքը թուրք-ադրբեջանական դաշինքին նվիրած հակահայ ու հայատյաց իշխանության ներկայացուցիչ սույն կարկառունը ասում է, թե «թուրք-ադրբեջանական զորավարժություններից շատ մի վախեցեք»..., դա ընդամենը նշանակում է, որ լրջորեն պատերազմի է պետք պատրաստվել:

Քոչարյան Անդոյի խմբակցապետը՝ Մակունցը, կհիշեք, ինչ «դարակազմիկ» հայտարարություններ էր անում պատերազմի նախօրեին, թե՝ Թուրքիան չի մասնակցի:

Իսկ հետո, իրենց այդ ամբողջ իշխանադավաճանական կոդլով հանրության ականջները մազոլ արեցին, թե բա գիտե՜ք՝ հո մենակ Ադրբեջանի դեմ չէինք կռվում, Թուրքիայի դեմ էինք կռվում (եթե քայլականների ողորմելի գործունեությունը կարելի է «կռվել» համարել):

Հարցուպատասխանից պարզվեց նաև, որ Քոչարյան Անդոն ներկայում շատ ավելի շատ կենտրոնացած է «ապրիլյան պատերազմի» իր հանձնաժողովային «քննության» դավթարը ներկայացնելու, քան թե իր տեր նիկոլի դավաճանությունը քննելու վրա: Սրանք, ուրեմն, իրենց սրիկայությունն ու Արցախը թուրքին նվիրելը ամեն գնով ուզում են պրոյեկտել... 2016-ի «ապրիլյանի» վրա: Ու, շարունակում են նույն ստահակային գործելակերպը, շարունակում են լկտիագույն ստերի ու կանխամտածված խեղաթյուրանքների տարածումը, իբր՝ «30 տարի ոչինչ չի արվել» և այլն, և այլն: Նույն ցնդաբանությունները:

Հա մի հարց էլ: Քոչարյան Անդոյին հարց են տալիս իր մյուս տեր Արարատ Միրզոյանի «գործակալական սկանդալի» վերաբերյալ: Սա էլ սկսում է լոլոներ պատմել, թե բա՝ «գործակալական գործը» ինչ է, ինչ չէ, թե՝ գործակալական գործը լրիվ այլ բնույթի փնստաթղթեր է ենթադրում (ասել կուզի՝ այն ինչ ասվել է, իբր կողծիք է, հորինվածք, դա այն փաստաթուղթը չէ): Ու, անմիջապես դրանից հետո, վրա է բերում, թե իրեն մտահոգում է, որ (ուշադրություն) «այդ փաստաթղթերը ԱԱԾ գաղտնի գործավարությունից դուրս են գալիս» ու հայտնվում հրապարակային շրջանառության մեջ:

Մի րոպե, փաստորեն, Անդրանիկ Քոչարյանն ընդունում է, որ Արարատ Միրզոյանի՝ ԱԱԾ գործակալ լինելու վերաբերյալ ցուցադրվածը ԱԱԾ գաղտնի գործավարությունից դուրս բերված փաստաթուղթ է: Ու մտահոգվում է: Լավ է անում: Թող մտահոգվի:

Ու մյուս «քայլո»-ներն էլ են լավ անում, որ վախենում են:

Կարծում եք, թե արդեն մարսե՞լ եք հազարավոր հայ տղաների կոտորելու ձեր գործած ոճիրը: Էն ձեր հոգևոր ուղեցույց թալեաթն էլ էր կարծում, թե մարսել է...

Արմեն Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը