Քաղաքական

19.01.2021 13:53


Մենք մեր պետականությունն ենք կորցնում, մենք մեր երկիրն ենք կորցնում, և այդ ստահակը շարունակում է պաշտոնավարել

Մենք մեր պետականությունն ենք կորցնում, մենք մեր երկիրն ենք կորցնում, և այդ ստահակը շարունակում է պաշտոնավարել

Պետությունը ձեռքերը լվացել կողքի է քաշվել, բացարձակապես ոչինչ չի անում: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան սպա Սայաթ Շիրինյանը:

«Իրենց համար, այո, ընդդիմությունը խնդիր է միայն նրա համար, որովհետև նրանք կառչած են իրենց աթոռներից: 18 թվականից որպես այդպիսին պետություն չունենք: Մենք մեր պետականությունն ենք կորցնում, մենք մեր երկիրն ենք կորցնում, և այդ ստահակը շարունակում է պաշտոնավարել: Ես կարծում եմ, որ մեր հասարակությունը կամաց կամաց համախմբվում է, հասկանում է, գիտակցում է, որ մենք հեռանկար այս իշխանությունների ժամանակ չունեն, որքան սրանք մնան, մենք որևէ հեռանկար չենք ունենալու, սրանք որևէ պետական խնդիր չեն լուծում, սրանք ազգադավ իշխանություններ են»:

Այս խորագրի վերջին նյութերը