Աշխարհ

19.01.2021 19:40


2020-ին Թուրքիայում հրազենից սպանվել է 2040 մարդ

2020-ին Թուրքիայում հրազենից սպանվել է 2040 մարդ

Թուրքական մամուլում 2020թ.-ին հրապարակվել է 3682 զինված բռնության դեպքի մասին: Ըստ Umut Vakfı անունով թուրքական հասարակական կազմակերպության կազմած զեկույցի՝ այդ դեպքերի հետևանքով 2040 մարդ է մահացել, 3688-ն էլ վիրավորվել է:

Զինված բռնություններից 3128-ի դեպքում օգտագործվել է հրազեն, մնցած 554-ի ժամանակ կտրող-ծակող առարկաներ:

Ըստ հրապարակված տվյալների՝ վերջին 5 տարում Թուրքիայում զինված բռնությունների դեպքերն աճել են 69 տոկոսով: Ամենամեծ աճը գրանցվել է կենտրոնական Անատոլիայի տարածաշրջանում՝ 90 տոկոս: 2-րդ և 3-րդ տեղերում մարմարա և Էգեյան ծովերի ափամերձ շրջաններն են համապատասխանաբար 75 և 71 տոկոսանոց աճով:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը