Քաղաքական

19.01.2021 12:51


Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով. «Իրավունք»

Իմքայլական պատգամավորն առաջարկում է «կարմիր գծերը» փոխարինել գույնզգույն գծերով. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է․ «Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ այս շաբաթ կքննարկի իմքայլական պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած «Ավտոտրանսպորտային մի­ջոցների կայանատեղերի տե­ղական վճարի մասին» օրեն­քում փոփոխություններ և լրացումներ կատարելու մա­սին» օրենքի նախագծի փա­թեթը:

Նախագծի վերաբերյալ ուշագրավ առաջարկ է ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը, որի համա­ձայն՝ ավտոկայանատեղի վճարների դրույքաչափերը կարող են սահմանվել ըստ կայանատեղի, Երևան քաղաքում՝ ըստ վարչական շրջանների, այդ թվում՝ վարչական շրջաններում նաև գոտիավորման սկզբունքով, ըստ տրանսպորտային միջոցի տեսակի, ըստ վերջինով իրականացվող գործունեու­թյան բնույթի, ըստ օրերի և օրվա ժամերի, ըստ շաբաթ­ների, ամիսների և տարվա:

Ընդ որում՝ համայնքի ավա­գանին կարող է սահմանել կանխավճարային կտրոնային համակարգ: Իսկ սույն հոդվածով նախատեսված գոտիավորումը սահմանվել տարբեր գույների գծանշումով: Այնպես որ, օրեն­քի ընդունման դեպքում՝ ինչպես իշխա­նությունը խոստացել էր, չեն լինի կար­միր գծեր, բայց կլինեն գույնզգույն գծեր: Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ իշ­խանության խոստումների կատարման մասին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթում։

Այս խորագրի վերջին նյութերը