Աշխարհ

19.01.2021 11:45


«Հիշե՛ք՝ բռնությունը հարցի լուծում չէ և երբեք չի կարող արդարացվել»․ Մելանյա Թրամփը Սպիտակ տունը լքելուց առաջ հրաժեշտի ուղերձ է հղել (տեսանյութ)

«Հիշե՛ք՝ բռնությունը հարցի լուծում չէ և երբեք չի կարող արդարացվել»․ Մելանյա Թրամփը Սպիտակ տունը լքելուց առաջ հրաժեշտի ուղերձ է հղել (տեսանյութ)

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տունը լքելուց օրեր առաջ հրաժեշտի ուղերձ է հղել՝ նշելով, որ «իր համար որպես առաջին տիկին Միացյալ Նահանգներին ծառայելը մեծագույն պատիվ էր»։

Վեց րոպեանոց ելույթում նա հիշատակել է իր ամուսնուն, հարգանքի տուրք է մատուցել զինվորականների ընտանիքներին և առողջապահության ոլորտի աշխատողներին։

«Վերջին չորս տարիներն անմոռանալի էին։ Այժմ, երբ Դոնալդ Թրամփի հետ հեռանում ենք Սպիտակ տնից, մտածում եմ իմ սրտում տեղ գտած բոլոր մարդկանց մասին, նրանց սիրո, հայրենասիրության և վճռականության անհավատալի պատմությունների մասին»,-ասել է ԱՄՆ առաջին տիկինը։

Նրա խոսքով՝ Սպիտակ տուն ոտք դնելուց անմիջապես հետո գիտակցել է այն պատասխանատվությունը, որն ունեցել է որպես մայր, այն է՝ խրախուսել, ուժ տալ և ուսուցանել բարության արժեքները։

«Խանդավառություն դրսևորեք ամեն գործում։ Բայց միշտ հիշեք, որ բռնությունը հարցի լուծում չէ և երբեք չի կարող արդարացվել»,-ասել է նա՝ ակնհայտորեն նկատի ունենալով հունվարի 6-ին իր ամուսնու՝ գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհը։

Հեռացող նախագահն ու նրա կինը չեն մասնակցի նորընտիր նախագահ Ջո Բայդենի՝ հունվարի 20-ին կայանալիք երդմնակալության արարողությանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը