14 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 236 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում հունվարի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 236 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 164 912-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 9 քաղաքացի:
Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք:
Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3741-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 436 է, ընդհանուր առողջացածներինը՝ 153 500, փաստացի բուժվողներինը՝ 7671: Մեկ օրում արվել է 2224 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 626 377 թեստ: