Մեկնաբանություն

19.01.2021 11:12


Հեղափոխական բանանը և պողոսների դրախտը

Հեղափոխական բանանը և պողոսների դրախտը

Նիկոլ Փաշինյանը «թավշյա» հեղափոխության գլխավոր ձեռքբերումներից էր համարում այն, որ բանանն էժանացել է։

2018–ի մայիսից հետո բանանն իրոք էժանացել էր։ Բայց դա երկար չտևեց։ Նիկոլի վարչապետ դառնալուց շատ չանցած բանանը վերադարձավ իր նախահեղափոխական գնին։

Այս օրերին ոչ միայն բանանը, այլ նաև առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ թանկացել են։ Պատճառներից մեկն այն է, որ դոլարի նկատմամբ դրամի արժեզրկման արդյունքում ներկրվող ապրանքները, այդ թվում՝ Նիկոլի սիրելի բանանը, օբյեկտիվորեն թանկանում են։

Թանկացման մյուս պատճառն այն է, որ տնտեսության մեջ այլ գործոններով պայմանավորված ինֆլյացիա կա։ Դրամից փախուստը և ապագայի անորոշությունը հանգեցնում է ապրանքների թանկացմանը։ Առկա են իռացիոնալ սպասումներ։

Ակնհայտ է, որ առաջիկայում սուր խնդիրներ են առաջանալու հարկային մուտքերի ապահովման, ինչպես նաև բյուջետային վճարումների հետ կապված։

Տնտեսությունը կոլապսից փրկելու համար անհրաժեշտ է ներքին կայունություն, բիզնես միջավայրի աշխուժացում և ֆինանսական ներհոսք։ Երկուսն էլ հնարավոր չեն Նիկոլ Փաշինյանի վարչապետության պայմաններում։

Պողոսներին սրանք առաջարկում են ուրախանալ, որ շուտով թուրքերը կգան ու իրենց էժան լոլիկ, խառը կանաչի, բանան կբերեն։

Թուրքերի միջոցով Նիկոլը պրծավ Արցախից, հիմա էլ ուզում է թուրքերի միջոցով իր իշխանությունը պահել՝ «սահմանները կբացվեն, յոնջա կբուսնի» թեմայով։

Հայկ Ուսունց

Այս խորագրի վերջին նյութերը