Քաղաքական

19.01.2021 10:45


Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված պահանջները կփոխվեն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված պահանջները կփոխվեն. ԱԺ-ն ընդունեց օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրինագիծը հեղինակել էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը, Աննա Կարապետյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Արփինե Դավոյանը, Քրիստինե Պողոսյանը և Վահագն Հովակիմյանը:

«Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի համար սահմանված ոչ պակաս, քան 3 տարվա տվյալ դատարանի դատավորի փորձառության սահմանափակումը կհանվի՝ հնարավորություն տալով տվյալ պալատի այլ դատավորներին, որոնք ունեն առնվազն երեք տարվա դատավորի փորձառություն եւ բավարարում են օրենքի 134-րդ հոդվածով սահմանված մյուս պահանջներին, առաջադրվել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի պաշտոնում»,-նախագծի ներկայացման ընթացքում ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Օրենքի նախագիծն ստացավ 86 «կողմ», 1 «դեմ» և 2 «ձեռնպահ» ձայներ:

Այս խորագրի վերջին նյութերը