Կարծիք

19.01.2021 09:15


Նիկոլականները պետք է իրենք իրենց դատեն, որ մսխեցին մի երկիր, որը կարգի էր բերվել Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում

Նիկոլականները պետք է իրենք իրենց դատեն, որ մսխեցին մի երկիր, որը կարգի էր բերվել Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում

Կատարյալ ցինիզմ է, որ մի թիմ, որը փուռն ա տվել Արցախը, փուռն ա տալիս Հայաստանը եւ հայ ազգի ապագան, դեռ շարունակում է դատել Ռոբերտ Քոչարյանին։ Մինչեւ Ռոբերտ Քոչարյանին հասնելը, Նիկոլականները պետք է առաջին հերթին իրենք իրենց դատեն, որ մսխեցին մի երկիր, որը հենց կարգի էր բերվել Ռոբերտ Քոչարյանի կառավարման շրջանում։

Ու այս իրավիճակում ցանկացած պարկեշտ մարդ պետք է թույլ չտա այդ խեղկատակերգության վերածված դատավարությունը, քանի որ այն ոչ մի աղերս չունի Մարտի 1-ի ու արդարադատության հետ, այլ ընդամենը Նիկոլի հիվանդ երեւակայության պտուղն է։

Ու այս դատավարությանը ՈՉ ասելու համար ամենեւին պետք չի լինել Ռոբերտ Քոչարյանի կողմնակից կամ աջակից, այլ ընդամենը պետք է լինել ՔԱՂԱՔԱՑԻ, որը մերժում է լինել Նիկոլի մանիպուլյացիոն գործիքը։ Ռոբերտ Քոչարյանը այդքան ունի արած հայ ազգի համար, որպեսզի այսօր էլ ինքը ակնկալի հայ ազգի, առավել եւս հայ ազգի առողջ եւ սթափ հատվածի աջակցությանը։ Միք զլանա լինել քաղաքացի եւ ոչ ասել անարդարությանը եւ Նիկոլի հիվանդ քմահաճույքներին...

Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը