Հանդիպել ենք ՀՅԴ Արցախի կառույցի անդամների հետ, քննարկել համատեղ ծրագրեր մշակելու և դրանք իրականացնելու ուղիները. Իշխան Սաղաթելյան
Արցախ կատարած այցի շրջանակներում ընկեր Հակոբ Մաթիլյանի հետ այսօր հանդիպել ենք ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի և ԿԿ անդամների հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«ՀՅԴ Արցախի կառույցի անդամները ներկայացրել են Արցախում ստեղծված հետպատերազմյան իրադրությունը, արցախահայության առջև ծառացած առաջնային խնդիրներն ու մարտահրավերները։ Քննարկվել է համատեղ ծրագրեր մշակելու և դրանք իրականացնելու ուղիները։
Հանդիպման ընթացքում հատկապես ընդգծել ենք համահայկական ներուժի Արցախում կենտրոնացման կարևորությունը»,-գրել է նա: