Կարծիք

19.01.2021 00:33


Համազգային խայտառակություն․ «նոյեմբերի 9»–ը շարունակվում է

Համազգային խայտառակություն․ «նոյեմբերի 9»–ը շարունակվում է

Նիկոլ Փաշինյանի բերած կապիտուլյացիայից հետո Հայաստանում ժամանակը կանգ է առել։ Լռվել մնացել է նոյեմբերի 9–ի վրա։

Գրեթե ամեն օր մի նոր «նոյեմբերի 9» ենք ստանում․ Ադրբեջանը նոր գերիներ է վերցնում, Շուռնուխ է մտնում, Սոթք է մտնում, Ալիևը Շուշի է մտնում, հունվարի 11–ին նոյեմբերի 9–ի շարունակություն ենք ստանում։

Մի խոսքով, օրացույցի վրա նոր սև կետեր են հայտնվում։ Սգալն ու լացելը, վախենալն ու պարտվելը դարձել են ապրելակերպ։

Սև կետ է դառնում նաև հունվարի 19–ը։ Պատերազմից հետո վերսկսվում է, այսպես կոչված, սահմանադրական կարգի տապալման դատավարությունը։

Եթե մինչև պատերազմը Ռոբերտ Քոչարյանի ու մեր ռազմական, պետական գործիչների դեմ տեղի ունեցողը սարքովի ֆարս էր ու ընկալվում էր որպես անձնական հիվանդագին վրեժխնդրության դրսևորում, ապա հիմա այն վերածվում է համազգային հերթական խայտառակության։

Շուշին Ալիևին հանձնողը դատում է Շուշին ազատագրած պետական ու ռազմական գործիչներին։ Արցախի պետականությունը միտումնավոր ոչնչացրածը դատում է Արցախի պետականությունը կերտողներին։ Արցախյան 2–րդ պատերազմի դավաճանը դատում է Արցախյան 1–ին պատերազմի հերոսներին։

Ալիևի Շուշի մտնելն ու Նիկոլի՝ Քոչարյանին, Խաչատուրովին, Օհանյանին դատելը նույն հարթության մեջ են։ Երկուսն էլ հայերի ու մեր պետականության դեմ են ուղղված։

Ու քանի դեռ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, կապիտուլյացիան շարունակվելու է, և օրացույցի բոլոր օրերը դառնալու են «նոյեմբերի 9», այսինքն՝ սև։

Ով համակերպվում է սրա հետ ու դեռ մի բան էլ պաշտպանում, հանցակից է ու անթասիբ։ Ով չէ, կռիվ է տալիս։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը