Կարծիք

18.01.2021 21:33


Ի՞նչ մասնագիտական ու քաղաքական որակներ ունի սույն թյուրիմացությունը, որ մի տեղ աշխատեր, ու իրեն այդքան աշխատավարձ տային

Ի՞նչ մասնագիտական ու քաղաքական որակներ ունի սույն թյուրիմացությունը, որ մի տեղ աշխատեր, ու իրեն այդքան աշխատավարձ տային
Զարմանալու ոչինչ չկա, որ վիժվածքի պատգամավորները «երկրի ամենամեծ խնդիրը» տեսնում են ընդդիմության մեջ: Իրենց դավաճան շեֆը Ալիևի կոշիկ լիզողն է, ու դա նորմալ է իրենց համար: Իրենց ԱԺ նախագահը թուրքական գործակալ է ու ԱԱԾ երբեմնի ստուկաչ, դա էլ նորմալ է իրենց համար: Ընդդիմությունն է իրենց խնդիրը, այսինքն՝ հեռանկարը, որ իրենք կարող է իշխանություն չունենան:
Իրենց համար կարևորը իշխանություն ունենալն է, որ կորմը տեղը լինի՝ աշխատավարձն ու պրեմիան ստանան, ուտեն ու հանգիստ որոճան: Օրինակ՝ Դավոյան Արփին մինչև պատգամավոր դառնալը կես միլիոն դրամից ավել աշխատավարձ ստացե՞լ է երբևէ: Ինչ մասնագիտական ու քաղաքական որակներ ունի սույն թյուրիմացությունը, որ մի տեղ աշխատեր, ու իրեն այդքան աշխատավարձ տային: Վաղն էլ, երբ կավլեն սրան ԱԺ շենքից, երբեք չի գտնելու աշխատատեղ, որտեղ իրեն կես միլիոն դրամից ավել ամսական աշխատավարձ կտան: Սրանք հիմա էլ չունեն իշխանություն, ոչ մի բան են, ոչ մի բանի մասին անփառունակ լուզեռների խմբակ, որ հանձնեցին Արցախն ու 5000 զինվորի գլուխ կերան: Սրանց իշխանություն կոչվածից մնացել է միայն հարկատուի փողերը լափելու սովորության իներցիան:
Սրանց պայքարը լափամանի համար է, որ գլխներից մեծ վարկերը փակեն: Ուրիշ մտածմունք չունեն, որովհետև կապ չունեն ո՛չ երկրի, ո՛չ երկրի խնդիրների, ո՛չ երկրի ցավերի, ո՛չ էլ, առավել ևս, խնդիրների լուծումների հետ:
Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը