Քաղաքական

18.01.2021 21:16


Նորանշանակ նախարարի ամուսնու ընկերությունը վերջին տարիներին 606,7 մլն դրամի պայմանագիր է կնքել, 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ

Նորանշանակ նախարարի ամուսնու ընկերությունը վերջին տարիներին 606,7 մլն դրամի պայմանագիր է կնքել, 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ

«Դեժավյու» տելեգրամյան ալիքը գրում է․

«ՀՀ Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի ամուսինը՝ Ստեփան Ավանեսյանը իր ընկեր Ալան Գոգբաշյանի հետ 2000 թվականին Հայաստանում հիմնել է «Առաջնորդների զարգացման կենտրոն» ուսումնական դասընթացները, որի հիմնական նպատակն էր պատրաստել նոր առաջնորդներ, որոնք «կփոխեն իրերի ընթացքը»։ «Առաջնորդների զարգացման կենտրոնը» գործել է Հայ Ավետարանչական Ընկերության հովանու ներքո:

Ալան Գոգբաշյանը եւ Ստեփան Ավանեսյանը մեծ ցանկություն են ունեցել երիտասարդներին ներկայացնել առաջնորդության նոր մոդել՝ հիմնված աստվածաշնչյան արժեքների եւ քրիստոնեական սկզբունքների վրա: «Երիտասարդների ջանքերով հնարավոր կլինի հաղթահարել երկրի առջեւ ծառացած բոլոր սոցիալական եւ տնտեսական դժվարությունները։ Երիտասարդները կփոխեն ամեն բան։ Երբ նրանք գան իշխանության, ամեն ինչ այլ կերպ կլինի»,-ասել էին կենտրոնի հիմնադիրները Ամերիկայի հայ ավետարանչական ընկերության թերթին տված հարցազրույցում: 2008 թ. Ալան Գոգաբաշյանը սկսում է աշխատել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունում իսկ 2019թ. նշանակվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան:

Նա բազմաթիվ անգլիացի մասնագետների է հրավիրել Հայաստան՝ երիտասարդների հետ գիտելիքների եւ փորձի փոխանակման համար։ Նրանց սաներից գրեթե բոլորն այսօր բարձր պաշտոններում են եւ կայուն խոսք ունեն երկրի կառավարման գործում։ Ավելացնենք միայն, որ 2018-ին դպրոցի շրջանավարտնեից շատերը գալով իշխանության, իրոք, «այլ կերպ փոխեցին մեր կյանքը»:

Ի դեպ, Ստեփան Ավանեսյանն ու Արսեն Թորոսյանն ունեն բիզնես շահեր։ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր՝ 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։ 209,5 մլն ՀՀ դրամի պայմանագրեր ունի տարբեր պետական կառույցների, այդ թվում՝ Առողջապահության նախարարության և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների հետ։ Պայմանագրերի մոտ 43%-ը (262 մլն դրամ) կնքվել է Առողջապահության նախարարության հետ։

Այս խորագրի վերջին նյութերը