Քաղաքական

18.01.2021 21:03


Կապան-Գորիս ճանապարհը եթե դնում եք սպառնալիքի տակ, Սյունիքը այլևս՝ կտրում եք ՀՀ-ից․ Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Կապան-Գորիս ճանապարհը եթե դնում եք սպառնալիքի տակ, Սյունիքը այլևս՝ կտրում եք ՀՀ-ից․ Խոսրով Հարությունյան (տեսանյութ)

Մեզ առաջարկում են գործարկել երկաթգիծը, դա ներկայացվում է մեզ համար ձեռնտու, հետևաբար և տնտեսական անվտանգության տեսանկյունից հավելյալ հնարավորություն ընձեռնող մի պրոյեկտ։ Բաքվից մինչև Երևան այս երկաթգծի հնարավորությունը կազմում է մոտավորապես 700 կմ, որի մեջ ադրբեջանցիները մեր տարածքից իրենց բեռնափոխադրումների համար պետք է օգտագործեն միայն Մեղրիի 48 կմ-ից։ Մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը։

Նա մանրամասնելով նշեց․ «Հայաստանը ռուսական շուկա գնացքներով ապրանքներ ուղարկելու անհրաժշտություն չունի։ Այսօրվա դրությամբ որևէ տնտեսվարող առայժմ չի դժգոհել, թե չի կարողանում ապրանք արտահանել, որովհետև լոգիստիկան թանկ է, չկա այդպիսի խնդիր։ Մի կողմից այս երկաթգիծը մեզ պետք չի, որովհետև մենք սրանով ապրանք չենք ուղարկել, ուղևորահոսքերի հարցում էլ սա անհասկանալի է, քանի որ Երևանից Բաքվով Մոսկվա պետք է 3 օր դրան գումարած անվտանգություն»։

Մանրամասն՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը