Հրապարակվել են Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստան մուտք գործելու կանոնները
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումները օտարերկրյա քաղաքացիների՝ Ռուսաստան մուտք գործելու համար, որոնք սահմանվել են մարտի 16-ին, պահպանվում են մինչ այս պահը:
Այնուամենայնիվ, բոլոր օտարերկրյա քաղաքացիները, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիները կարող են Ռուսաստան մտնել մի շարք հիմնավորումների առկայության պարագայում: Այս մասին հայտնում է Ռուսաստանում հայերի միության մամուլի ծառայությունը՝ վկայակոչելով ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հրամանագիրը (№ 635-р):
Մասնավորապես, ՌԴ կարող են մուտք գործել
1. Կացության թույլտվություն ունեցող ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մտնում օդային անցակետերով:
2. ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամ (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգիրներ), խնամակալ հանդիսացող ՀՀ քաղաքացիները անձը հաստատող փաստաթղթերի և բարեկամության աստիճանն ապացուցող փաստաթղթերի կրկնօրինակի ցուցադրման պարագայում:
3. ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստան են մուտք գործում բուժման նպատակով՝ անձը հաստատող փաստաթղթի, ինչպես նաև բուժհաստատության տրամադրած փաստաթղթերի կրկնօրինակը ներկայացնելու պարագայում:
4. ՀՀ քաղաքացիները, որոնք Ռուսաստանում կամավոր վերաբնակեցման պետական ծրագրի մասնակիցների ընտանիքի անդամներն են:
5. Անձինք, որոնք Ռուսաստան են մուտք գործում հիվանդ հարազատներին (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգիրներ) խնամելու համար՝ անձը հաստատող փաստաթղթի և բուժհաստատության կողմից տրամադրված փաստաթղթի կրկնօրինակի ներկայացման պարագայում:
Հայաստանի քաղաքացիները Ռուսաստան մուտք գործելիս պետք է ներկայացնեն ՊՇՌ-թեստի բացասական պատասխանով տեղեկագիրը: Կորոնավիրուսի բացահայտման թեստի արդյունքները պետք է ստացված լինեն Ռուսաստան ժամանելուց ամենաշատը 72 ժամ առաջ: